Էրիկ Համրեն. «Բլոխինը ոչնչով չզարմացրեց»
Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էրիկ Համրեն մեկնաբանել է «Եվրո-2012»-ի մեկնարկային խաղում իր թիմի պարտությունը` միաժամանակ արժանին մատուցելով Ուկրաինայի ընտրանու ավագ Անդրեյ Շևչենկոյին:
«Անչափ լարված հանդիպում էր: Առաջին խաղակեսն այնքան էլ հետաքրքիր չէր, քանի որ թիմերի գործողություններում անհանգստության զգացողություն կար: Ընդմիջումից հետո ամեն ինչ փոխվեց, և մեզ հաջողվեց գոլ խփել: Այդուհանդերձ, ուկրաինացիներն արագորեն կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Սովորաբար, երբ մրցակցիդ թույլ ես տալիս այդքան արագ խփել պատասխան գնդակ, ապա դա նրան թևավորում է, ինչի արդյունքն էլ մեր բաց թողած 2-րդ գոլն էր: Հնարավոր ամեն բան արեցինք, ունեինք լավ հնարավորություններ` հատկապես վերջին 20 րոպեի ընթացքում, սակայն մեզ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը:
Բլոխինը մեզ ոչնչով չզարմացրեց: Ուկրաինայի հավաքականը հանդես եկավ այնպես, ինչպես և ենթադրում էինք:
Կան 11 ֆուտբոլիստներ, ովքեր պետք է մեկ կոլեկտիվ լինեն: Ցավոք, մեր խաղացողներից միայն 6-7-ը հանդես եկան անհրաժեշտ խաղամակարդակով:
Մեր հետախույզները ենթադրում էին, որ Շևչենկոն դուրս կգա խաղադաշտ: Կարծում էինք` Ուկրաինայի հավաքականը հանդես կգա 2 հարձակվողով: Շևչենկոն հիանալի տիրապետում է գոլ խփելու վարպետությանը: Այս արդյունքը հենց նրա շնորհիվ է»,- ասել է Համրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա