Քաղաքական 18:51 12/06/2012

Վ. Պետրոսյան. Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները իջեցնել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մակարդակի

Հեղինակ` Դավիթ Պետրոսյան

«Թուրքիայի կողմից ղարաբաղյան խաղաքարտն ազատ շահարկվում է: Որոշ թուրք մասնագետներ գտնում են, որ սա ոչ այնքան սկզբունքային է, որքան այն օգտագործվում է ավելի թանկ վաճառելու համար: Ցանկացած պահի, երբ որոշակի խնդիրներ կծագեն Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, Թուրքիան այդ լծակն ավելի թանկ գնով կարող է վաճառվել Հայաստանին»,-Panorama.am-ի հետ  զրուցում նշել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Պետրոսյանը:
Տարածաշրջանային քաղաքական զարգացումների վերաբերյալ նրա հետ կայացած  հարցազրույցը` ստորև:


- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
-Իրանի շուրջ քաղաքական զարգացումները պետք է թերևս դիտարկել Մեծ Մերձավոր Արևելք գաղափարի և ԱՄՆ-ի հետսառըպատերազմյան ռազմավարության շրջանակներում:
Ամերիկյան հեղինակավոր փորձագետների շրջանում այն կարծիքն է տարածված, որ հարցն այն չէ, թե կլինի՞ Իրանի վրա հարձակում, թե ոչ, այլ այն, թե ե՞րբ կլինի այդ հարձակումը: Նման զարգացումները դժվար է կանխատեսել, սակայն ամերիկյան փորձագետները գնալով ավելի են հակվում այդ հարցադրմանը: Հարձակմանը դեմ հանդես եկող փորձագետներն էլ իրենց տեսակետները հիմնավորում են այնպես, որ հարձակումը չի երաշխավորում լիակատար հաջողությունը կամ նույնիսկ հաջող լինելու դեպքում չի երաշխավորվում, որ ԻԻՀ-ն լիովին ու վերջնականորեն կհրաժարվի իր մտադրությունից: Բացի այդ, ԱՄՆ-ի հարձակման պարագայում Իրանի ռեժիմին ընդդիմադիր ուժերը հայրենասիրական զգացումներից ելնելով կարող են համախմբվել հարձակվողների դեմ: Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Իրանն իր միջուկային օբյեկտների մեծ մասը տեղաբաշխել է ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, օրինակ` ադրբեջանաբնակ Թավրիզում և քրդաբնակ Քերմանշահում: Եվ հարվածների դեպքում տուժելու է տեղի բնակչությունը: Նրանք նշում են, որ եթե պատժամիջոցները, ճնշումը, ցանցային հարձակումներն ու իրանցի գիտնականներից ոմանց հեռացումն ասպարեզից արդյունքներ չտան, ԱՄՆ-ին մնում է միայն հաշտվել միջուկային Իրանի գոյության հետ ու նոր հարաբերությունների մոդելներ մշակել:
Իսկ հարձակմանը հակված փորձագետները նշում են հետևյալ փաստարկները, որ միջուկային զենքին տիրապետող Իրանի դեմ հարձակումից ավելի վատ կարող է լինել միայն միջուկային զենքին տիրապետող Իրանը: Ի պատասխան այն իրողությանը, որ ինչպիսի հակաքայլերի կարող է դիմել ` Հորմուզի նեղուցի փակելը, նավթային գների հնարավոր աճը, ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ակտիվացում և այլն, փորձագետները նշում են, որ եթե նույնիսկ այս պարագայում խոսում ենք նման վտանգի մասին, ապա միջուկային զենք ունեցող Իրանն է´լ ավելի վտանգավոր կլինի, որովհետև այդ լծակներից, բնական է, չի հրաժարվելու: Նշվում է, որ Իրանի արձագանքն ավելի թույլ կլինի, եթե ԱՄՆ-ը շեշտի, որ իր նպատակը միայն միջուկային զենք ունենալու մտադրությունից Իրանին հեռացնելն է, այլ ոչ թե Իրանի իսլամական հանրապետության ռեժիմի հեռացումն իշխանությունից:
Այն փորձագետները, որոնք կողմ են հարձակմանը, նշում են նաև հետևյալ փաստարկանրը: Առաջին` Մերձավոր և Միջին Արևելքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության իրականացման համար Իրանն իր հետ կբերի որոշակի խնդիրներ: Երկրորդ` ԱՄՆ-ի բազմաթիվ դաշնակիցներ Իրանի միջուկային զենք ունենալուց հետո էլ ավելի անզիջում կգտնվեն պահանջների հարցում և իրենք նույնպես կպահանջեն միջուկային տեխնոլոգիաներ: Խոսքն, օրինակ, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մասին է, որոնք, տեսնելով, որ հավասարակշռությունը խախտվել է, իրենց խոցելի կզգան և միջուկային զենք կպահանջեն:

- Այսինքն` խնդիրն ավելի գլոբալ է, քանի որ Իրանից հետո մի շարք այլ երկրներ կձգտեն միջուկային զենք ունենա՞լ:

-Հաշվի առնելով Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պայմանագիրը, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հավանությանն է արժանացել 1968 թ. հունիսի 12-ին և ուժի մեջ մտել 1970 թ. մարտի 5 -ին (ի դեպ պայմանագրի մասնակիցներ չեն հանդիսանում Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը և ԿԺԴՀ-ն, սակայն պայմանագրի մասնակից տասնյակ երկրների շարքում են Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, նաև Հայաստանն ու Ադրբեջանը), այդուհանդերձ կարելի է նշել, որ այն իրողությունները, որ զսպում էին ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմը, գոյություն չունեն Իրան-Իսրայել հարաբերություններում: Առաջին, Իրանի ու Իսրայելի պարագայում նրանց մեծ տարածք չի բաժանում, իսկ երկրորդ` ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի դեպքում կարճ ժամանակի մեջ փոխադարձ հարված հասցնելու հնարավորության առկայությունը զսպող հանգամանք էր հանդիսանում: Կար նաև կողմերի միջև բնականոն հարաբերությունների, մշտական շփման ու վիճելի խնդիրների շուրջ երկխոսության գործոնը: Իրանի և Իսրայելի դեպքում այս ամենը բացակայում է, և առաջինը հարվածողը միանշանակ առավելություն է ստանում:

- Ինչպիսի՞ սխեմա կարող է գործառնել Իրանի պարագայում:

-Այն մոդելները, որ կարող էին գործառնել, Իրան-Իսրայել համատեքստում` Իրանի միջուկային զենքին տիրանալու դեպքում, ուղղակի չեն կարող աշխատել, քանի որ չկան հարաբերություններ Իրանի ու Իսրայելի միջև, իսկ այդպիսի հարաբերությունների կառուցման մասին խոսելը ներկա իրավիճակում ընդհանրապես ուտոպիա է:

- Այս գործընթացներում ինչպիսի՞ն է Թուրքիայի դերակատարությունը:

Գիտեք, մի հետաքրքիր իրողություն կա` Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» քաղաքականությունը կարելի է փոխարինել «զրո հարաբերություններ որոշ հարևանների հետ» հասկացությամբ: Սիրիայի ներքին հարցերին միջամտելը խոսում է այն մասին, որ այս հարաբերությունները ևս պրոբլեմատիկ են: Իրաքի հետ հարաբերությունները նույնպես ծայրահեղ սրված են: Երկու երկրների վարչապետները փոխադարձ քննադատական մեսիջներ են փոխանակում, և խնդիրն այն է, որ Թուրքիան չի թաքցնում, որ կցանկանար Իրաքում տեսնել սուննիական ռեժիմ:
Թուրքիան ու Իրանը մրցակցում են մի շարք դաշտերում: Լինի դա Իրաքյան դաշտը, լինեն դրանք սիրիական իրողությունները… Սիրիան Իրանի միանշանակ դաշնակիցն է, դաշնակից, որ Իրանին աջակցություն է ցույց տվել նույնիսկ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ: Եվ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը չի կարող չարժանանալ Իրանի պաշտոնական շրջանակների և բարձրագույն ղեկավարության քննադատությանը, որոնք չէին ցանկանա տեսնել Սիրիայի ռեժիմի փլուզումը:

- Եթե անդրադառնանք Թուրքիա-Հայաստան հարաբերություններին: Վերջին շրջանում Թուրքիայում կրկին ակտիվացան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին քննարկումները, սակայն հնչեցին հայտարարություններ, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն, եթե Հայաստանը դուրս բերի զորքերը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից:
-Թուրքիայի կողմից ղարաբաղյան խաղաքարտն ազատ շահարկվում է: Որոշ թուրք մասնագետներ գտնում են, որ սա ոչ այնքան սկզբունքային է, որքան այն օգտագործվում է ավելի թանկ վաճառելու համար: Ցանկացած պահի, երբ որոշակի խնդիրներ կծագեն Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, Թուրքիան այդ լծակն ավելի թանկ գնով կարող է վաճառվել Հայաստանին: Սակայն չեմ կարծում, որ այդ լծակից Թուրքիան երբևէ լիովին կհրաժարվի, թեև Ադրբեջանի դերը Թուրքիայի համար աստիճանաբար նվազում է: Այն հետաքրքիր էր Կենտրոնական Ասիայի հետ կապվելու, Թուրքիան էներգակիրների տարանցիկ հանգուցակետի վերածելու տեսանկյունից, սակայն այս երկու հարցերում էլ Թուրքիան, ըստ էության, ձախողվեց:

-Ինչի՞ հետ էր կապված այդ ձախողումը:
Ֆինանսական ներդրումների ակնկալիքները չարդարացվեցին, որովհետև թյուրքախոս երկրների (թե՛ Ադրբեջանի, թե՛ Կենտրոնական Ասիայի երկրների) ակնկալիքներն ավելի մեծ էին, քան Թուրքիան կարող էր բավարարել: Այդ երկրներից շատերը, մասնավորապես Ղազախստանը և Թուրքմենստանը «մեծ եղբոր» կարիք չեն զգում: Թուրքիան էլ, էներգակիրների հետ կապված, այդ երկրների կարիքն ավելի է զգում, քան այդ երկրները զգում են Թուրքիայի կարիքը:
Մեծ հաշվով, Թուրքիան չի կարողացել արդարացնել նաև Ադրբեջանի հույսերը: Ղարաբաղյան պատերազմից սկսած, Ադրբեջանը Թուրքիայից օգնություն էր ակնկալում, սակայն ռուսական կողմը զսպող դեր խաղաց և Թուրքիան սահմանափակվեց միայն ամբողջ սահմանի երկարությամբ մեծ ռազմական կոնտինգենտ կուտակելով և ֆինանսական ու ռազմական օգնությամբ: Ադրբեջանի դերը Թուրքիայի համար նույնպես գնալով նվազում է, սակայն Ադրբեջանի վրա լծակի անհրաժեշտությունը Թուրքիան շարունակում է զգալ և դրանով է պայմանավորվում փորձը` Հայոց ցեղասպանության իրողությունը հակադրել Խոջալուին:

- Այսինքն, դրանով Թուրքիան ինչի՞ է փորձում հասնել:
-Դրանով Թուրքիան իր լծակը բավականին ծանրակշիռ է դարձնում և խաղաքարտ է ստեղծում, որը դուրս բերելու համար պետք է վճարել: Ներկայումս մենք դնում ենք հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, բայց Թուրքիան փորձում է այն իջեցնել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մակարդակի և հանդես գալ տարածաշրջանային տերության ու խաղացողի դիրքերից: Այն գործիչները, որոնք ձգտել են տարբեր ժամանակներում քաղաքական գործընթացներում իջեցնել Հայաստանի դերը, այդպիսի գործիչներից են Սուլեյման Դեմիրելը, ներկայումս` Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշել են, որ Հայաստանը մեծ իրողություն չէ, բայց մեծ քաղաքականության իրողություն է: Հետևաբար չեն հերքում նաև Հայաստանի ռեգիոնալ նշանակությունը: Եվ այն նախապայմանները, որոնք դրվում են Հայաստանի առաջ, արդեն ցույց են տալիս Հայաստանի ծանրակշիռ դերը ռեգիոնալ զարգացումներում:


*Հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Panorama.am-ի դիրքորոշումների հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}