Նախագահական ընտրություններից հետո փոփոխություններ են սպասվում ԱԺ ԲՀԿ և ՀՀԿ խմբակցություններում
«Երկիր»-ի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո լուրջ փոփոխություն է սպասվում ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում: Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ-ական պատգամավորների համար: Ճիշտ աշխատելու և սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ թերթի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի: Այսինքն` ԲՀԿ-ական պատգամավորի գլխավոր քննությունը մինչև նախագահական ընտրություններն են, նրանք պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին և բարեխղճորեն կատարեն ստանձնած պարտավորությունները:
Ի դեպ, ՀՀԿ-ում ևս շշուկներ կան, որ իրենց խորհրդարանական խմբակցությունում նույնպես լուրջ փոփոխություններ են սպասվում, այստեղ, սակայն, մանդատից զրկելու պատճառներն ու մեխանիզմներն այլ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները