Ում կվստահվի կապի և տրանսպորտի նախարարի պորտֆելը
«Երկիր»-ին հայտնի է դարձել, որ քաղաքական որոշ շրջանակներում շրջանառվում է տրանսպորտի և կապի նախարարի նոր անուն: Ըստ որոշ լուրերի` հնարավոր է այդ պաշտոնը վստահվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: «Չի բացառվում, որ նա նախարարի աթոռին նստի ՕԵԿ-ի կրծքանշանով: Այս դեպքում, կարծես, հաստատվում են նաև այն տեղեկություններ, թե նախագահի վերահսկողության ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: ՀՀԿ-ական որոշ շրջանակներում, սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել: Նա, իհարկե, չի անդամակցի ՕԵԿ-ին, կլինի անկուսակցական նախարար»,-գրում է թերթը եւ հավելում, որ Վարդանյանը թերթի թղթակցին հայտնել է, թե ժամանակի սղության պատճառով ՕԵԿ-ի անդամագրման նոր կարգին դեռ չի ծանոթացել, և չի բացառել, որ եթե նոր կարգում ինչ-որ բան իրեն չբավարարի, հնարավոր է` չանդամակցի ՕԵԿ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները