Զոլյանը չի շնորհավորի Բրյուսովի նոր ռեկտորին. «Պետք է միայն ցավակցել»
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի պատրաստվում շնորհավորել բուհի նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանին:
Panorama.am-ի հետ զրույցում Սուրեն Զոլյանը հիմնավորեց այսպես. «Այս ամենը անօրինական է, և ես որևէ ձևով չեմ ուզում մասնակցել այս անօրինակաություններին, և պարոն Աշոտյանի հետ կիսել պատասխանատվությունը: Բայց ես ինչի համար պետք է շնորհավորեմ: Մարդիկ վարվում են շատ ստոր ու անբարոյական ձևով, ինչի համար պետք է միայն ցավակցել: Իրենք պատասխան են դեռ տալու: Ես համարում եմ, որ ինքը (Գասպարյանը-թղթ), մասնակցելով այս ամենին, դարձավ պարոն Աշոտյանի մեղսակիցն ու կիսում է պատասխանատվությունը: Պարոն Աշոտյանի հանդեպ, ես մամուլում գրել եմ, ոչ մի անձնական բան չունեմ: Այդպես էլ գրեք, Աշոտյանը ախտանիշ է այն հիվանդության, որով այսօր տառապում է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը: Եվ նույն ախտանիշ դառնում է տիկին Գասպարյանը: Իմ վերաբերմունքը զուտ մասնագիտական է, նման հիվանդություններից մենք պետք է բուժվենք»:
Զոլյանը հիշեցրեց, որ ինքը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի որոշումները բողոքարկում է, իսկ այսօրվա ռեկտորի ընտրությունը որակեց `«պարոն Աշոտյանի հակաօրինական գործողությունների շարունակությունն է, և բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այս ամենին, դառնում պարոն Աշոտյանի մեղսակիցը»: Զոլյանի խոսքով, ոչ թե իր ու Գասպարյանի հարաբերությունները լարված են, այլ դրանք բացարձակապես չկան:
Նախկին ռեկտորը զարմանալի է համարում այն, որ դատարանը, որը քննում է իր հայցը, չի կասեցրել համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: «Մենք դիմելու ենք նաև վարչապետին, որովհետև դա կառավարության որոշում է, անհասկանալի կլինի, երբ դատարանը անօրինական համարի պարոն Աշոտյանի հրամանը, կստեղծվի անհասկանլի իրավիճակ: Ճիշտ կլիներ, որ այդ մրցույթը կասեցվեր: Ինչպես տեսնում ենք, գործադիր իշխանությունը լուրջ ճնշումներ է իրականացնում դատարանի, դատավորների վրա` սկսած վարչապետից, և դա նույնպես կլինի քննարկման առարկա»:
Զոլյանը այսօրվա ընտրությունն անօրինական է համարում նաև այն տեսանկյունից, որ խորհրդի 24 անդամից 10-ն իրավունք չունեին մասնակցելու նիստին, նրանից չորսը բուհն արդեն ավարտած նախկին ուսանողներն են, հետևաբար նրանց լիազորությունները դադարեցվել են, իսկ մնացածը ԿԳՆ-ի կողմից նշանակված մարդիկ «նախարարության բաժնի պետեր են, միջին մակարդակի չինովնիկներ», իսկ կարգն ասում է, որ պետք է նշանակվեն մշակույթի, կրթության ու գիտության ականավոր գործիչներ:
Նախորդող հրապարակումներ`
Դրածո չեմ. Բրյուսովի նորընտիր ռեկտոր
22 կողմ, 1 անվավեր. Բրյուսովի ռեկտորը Գայանե Գասպարյանն է
Ս. Զոլյան. Ուրախ եմ, որ հարցը չքաղաքականացվեց
ԿԳՆ. «Վարչական դատարանի որոշումը բողոքարկելով վերաքննիչում` Ս. Զոլյանը թույլ է տվել օրենքի պահանջների խախտում»
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին