Հարցազրույցներ 18:44 13/06/2012

«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»

Օրերս panorama.am կայքը, հղում անելով Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը, հրապարակել էր Իրանի մշակույթի փոխնախարարի՝ Նիզամի Գյանջևիի պատկանելիության վերաբերյալ հայտնած տեսակետի մասին նյութը, միևնույն ժամանակ, հղում անելով իրանական «արաննյուզ.իռ» կայքին, ներկայացրել էր ադրբեջանցի պատմաբաններից մեկի այն պարզաբանումը, թե Ադրբեջանն ընդամենը 20 տարվա պատմություն ունի, ուստի Նիզամի Գյանջևին չէր կարող ադրբեջանցի բանաստեղծ լիներ:

Եվ ահա, ադրբեջանական «ԷԽՕ» թերթը, խուսափելով, ինչու չէ վախենալով նաև ճշմարտությունից և կրկին աղավաղելով պատմական իրողությունները, ադրբեջանցի պատմաբանի խոստովանությունը վերագրել էր Panorama.am կայքին, այլ ոչ իրենց իսկ պատմաբանին, ով համարձակություն էր ունեցել խոսել ճշմարտության մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների կատարած նման խեղաթյուրումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը խուսափում է ճշմարիտ տեղեկատվություն տրամադրել իր հասարակությանը:

Իրանի մշակույթի նախարարությունն Ադրբեջանին մեղադրել է իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևիի ինքնությունը խեղաթյուրելու և Իրանի մշակութային արժեքները գողանալու մեջ: Այս և այլ թեմաների առնչությամբ՝ panorama.am կայքը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

- Ինչպես նշեցվեց, Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ գոյություն ունեն Նիզամի Գյանջևիի պատկանելիության հարցի շուրջ, ի վերջո, ու՞մ փաստարկներն են ավելի ծանրակշիռ:
-Նշեմ, որ Նիզամի Գյանջևիի կենսագրության վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա: Որոշ աղբյուրների համաձայն՝ Գյանջևին ծնվել է Գանձակում (քաղաք` ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում), իսկ ծնողները՝ Իրանի Ղոմ քաղաքից են: Գյանջևին իրանական գրականության մեծագույն դասականներից է, ում շնորհիվ պարսից գրականության մեջ վերելք ապրեց պոեմի ժանրը: Իրանցի մեծանուն բանաստեղծին հատկապես մեծ փառք է բերել նրա հինգ պոեմից բաղկացած ստեղծագործությունը`«Խամսեն» կամ «Փանջ գյանջը» (հինգ գանձ): Բանաստեղծին հատկապես մեծ հռչակ են բերել «Լեյլի և Մեջնուն» և «Խոսով և Շիրին» պոեմները:

- Պարզաբանեք, խնդրեմ, այդ դեպքում ի՞նչ հիմքով է Ադրբեջանը պնդում, թե Նիզամի Գյանջևին ադրբեջանական բանաստեղծ է:
-Բանն այն է, որ Ադրբեջանի առաջ քաշած միակ փաստարկն այն է, որ այն քաղաքը, որտեղ որ ծնվել է իրանցի բանաստեղծը, գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում, սակայն ինչն ամենևին էլ չի նշանակում, որ Գյանջևին ադրբեջանական գրող է: Տարածքային սկզբունքի առաջադրումը գիտական տեսանկյունից անհեթեթ է, քանի որ ըստ այդ տեսության, թե Նիզամի Գյանջևին ծնվել է պատմական Արան և Շիրվան տարածքներում (ներկայիս Ադրբեջանի Հանրապետություն), ուրեմն ադրբեջանական է, ապա այդ տրամաբանությամբ` միջնադարյան դասական թյուրքալեզու գրականության ներկայացուցիչ Մոհամմադ Ֆիզուլին էլ կհամարվի ոչ թե ադրբեջանական, այլ իրաքյան բանաստեղծ, քանի որ վերջինս ծնվել և ապրել է ներկայիս Իրաքի տարածքում:
Ավելին, Նիզամի Գյանջևին իր ստեղծագործություններում նույնիսկ մի բեյթ (երկտող) չի գրել թյուրքերեն լեզվով: Նրա բոլոր ստեղծագործությունները բացառապես գրված են ժամանակի մշակված և գրական պարսկերենով: Գյանջևին իր ստեղծագործություններից մեկում այսպես է փառաբանում Իրանը. «Ամբողջ աշխարհը մարմինն է, իսկ Իրանը` սիրտը»:
Այսինքն վերոնշյալ փաստարկները մերկացնում են ադրբեջանցիների այն պնդումները, թե Նիզամի Գյանջևին ադրբեջանական գրող է:

- Խնդրում եմ նշեք, մշակույթի ոլորտում ինչպիսի՞ տարաձայնություններ գոյություն ունեն Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում:
-Նշեմ, որ Ադրբեջանը միայն մշակույթի ոլորտում չէ, որ պահանջներ է ներկայացնում Իրանին: Պատմական հարցերի շուրջ ևս լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի և Բաքվի հարաբերություններում: Ադրբեջանի դպրոցական դասագրքերում, քարտեզներում Իրանի հյուսիսային մի շարք նահանգներ (շուրջ 400 հազար քառակուսի կմ) ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջերս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները հանդես եկան մի նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան:
Ինչ վերաբերում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ստեղծմանը, ապա Իրանի թե ՛ պաշտոնական և թե ՛ գիտական շրջանակաները, ինչու չէ, նաև ադրբեջանցի որոշ պատմաբաններ նշում են, որ մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել և որ այդ երկիրը ստեղծվել է իրանական պատմական Արան և Շիրվան տարածքների վրա:

- Ադրբեջանցի ո՞ր պատմաբանի մասին է խոսքը, մի փոքր մանրամասնեք, խնդրեմ:
-Խոսքն ադրբեջանցի գիտնական Սիրուս Հաշեմովի մասին է, ով «Արան» մշակութային-վերլուծական կենտրոնի կայքի հաղորդմամբ` վերջերս անդրադառնալով Նիզամի Գյանջևիի պատկանելիության, ինչպես նաև պատմական փաստերն աղավաղելու Ադրբեջանի ջանքերին, նշել էր, որ Ադրբեջանը պետք է քաջություն ունենա և պատմական փաստերը ճիշտ ներկայացնի: Ըստ Հաշեմովի՝ Ադրբեջանը 1918 թվին ստեղծվել է իրանական Արան և Շիրվան տարածքներում, և այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում էր իր «Խամսե»-ն , վերոնշյալ տարածքներն իրանական են եղել, հետևաբար 800 տարի առաջ այդ այդ շրջաններում ստեղծագործած Գյանջևին չի կարող ադրբեջանական համարվել:
Հետևաբար Իրանի մշակույթի նախարարությունն օրերս արդարացիորեն հայտարարել էր, որ Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի մշակութային արժեքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}