Արոնյանն այսօր կխաղա Մորոզևիչի հետ
Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել Վլադիմիր Կրամնիկի հետ: Հաշվետու տուրում ոչ-ոքի արդյունքով ավարտվեցին նաև Մորոզևիչ-Ռաջաբով, Կառլսեն-Գրիշչուկ և Մաքշեյն-Նակամուրա պարտիաները: Եվ միայն մեկ պարտիայում արդյունավետ ելք գրանցվեց. Կարուանան պարտության մատնեց Տոմաշևսկուն:
Այսպիսով` 4-րդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և Կառլսենի ու Կարուանայի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Առաջատարները` Մորոզևիչն ու Ռաջաբովը, իրենց ակտիվում ունեն 3-ական, իսկ 3-րդ տեղում ընթացող Կրամնիկը` 2,5 միավոր: Մաքշեյնը, Գրիշչուկը և Նակամուրան վաստակել են 1,5-ական միավոր, իսկ Տոմաշևսկին` 1:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Մորոզևիչն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա