Դևրիկյան. «Հայերը թալանել չգիտեն, ադրբեջանցիները` գաղթել»
«Շուշիի հաղթանակի ցնծությունից հետո Հյուսիսային Արցախի` Շահումյանի անկումը սառը հարված էր, և այդ պարտությունը մինչ օրս անհասկանալի է մնում», - այսօր ասուլիսի ժամանակ վերհիշելով 1992 թվականի հունիսի 13-ի դեպքերը, նշեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:
«Մեզ համար այդ ցավալի օրերը պետք է հիշենք, նախ` պատմական հիշողության պահպանման տեսակետից և իմաստավորենք մեր կորուստները», - ասաց նա:
Ըստ բանախոսի` սովորական է դարձել, որ խոսելով հաղթանակների մասին` ընդգծում են իրենց մասնակցությունը, իսկ երբ խոսում են պարտությունների մասին` նոխազներ փնտրում, թե ինչից տուժեց ինքնապաշտպանության գործը:
«Պարտության մասին խոսել ևս պետք է, բայց պետք չի տպավորություն ստեղծել, որ մենք եղել ենք ագրեսոր, որ միայն գրավել ենք առանց որևէ բան զիջելու», - նշեց Վարդան Դևրիկյանը:
Մանրամասնելով 20 տարի առաջ տեղի ունեցածը, Վ.Դևրիկյանը, ով այն ժամանակ եղել է Մարտակերտի ճակատային գծում, պատմեց. «Շահումյանը Արցախին կապվում էր երկու ճանապարհով, որից մեկը միշտ հրետանային կրակի տակ էր, մյուս ճանապարհը ավելի անվտանգ էր, բայց անտառային և անանցանելի: Խաղաղ բնակչությունը կենտրոնացել էր Գյուլիստանում, տղամարդիկ դիրքերն էին պահում, և երբ պարզ դարձավ, որ այդ զրահատեխնիկայի պատճառով անհնար է պահել տարածքը, մարդիկ սկսեցին գաղթել: Այս օրերին հասկացա, որ հայերը թալանել չգիտեն, ադրբեջանցիները` գաղթել: Նրանք վատ էին փախչում, բայց ուրիշինը շատ կանոնավոր կերպով են տանում: Կարող եմ ասել, որ մինչև զինադադարի պահը հնարավոր ամեն ինչ արվել է, և այն, ինչ արվել է մեր կողմից` հրաշք էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները