Դուշման Վարդանի մայր. Ես ցավում եմ նաև ադրբեջանցի տղաների համար
«Մինչև հիմա Ադրբեջանի իշխանությունները չեն հաշտվեկ այն մտքի հետ, որ աշխարհի մեծերի առաջ անպատրաստ հայ ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերադարձնել իր հայրենիքի մի փոքր կտորը, որ այսօր մեր այզգը ապրում է, ծնվում, կառուցում և բարգավաճում», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի մայրը` Զարուհի Շամյանը:
«Ունենք հզոր բանակ, նվիրյալներ ունենք և անհրաժեշտության դեպքում հակահարված հասցրեցինք և կհասցնենք», - ասաց նա և հավելեց, որ հայ մայրերը կաթի հետ որդիներին սերմանում են հայրենասիրություն, իսկ ադրբեջանցի մայրերը` թե հայերն իրենց թշնամիներն են:
«Ես, նաև այլ հայ մայրեր ցավում ենք նաև ադրբեջանցի տղաների համար: Ադրբեջանցի մայրերը պետք է հասկանան, որ իրենց տղաները գնում են զոհվելու օտարի հողի համար: Պետք է հատուկ նշեմ, որ մեր տղաները գնում են` պաշտպանելու իրենց հայրենիքը… Հայրենասիրության ոգին թևածում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Յուրաքանչյուր տղայի զոհվելով` ցավ եմ ապրում: Ադրբեջանցիները չեն հաղթի, կհաղթնեք մենք, եթե փորձեն հարձակվել, կհաղթենք»,- ասաց հերոսի մայրը:
Համեմատելով 1988 թվականի և այսօրվա հայրենասիրական ոգին, Զարուհի Շամյանը կարծիք հայտնց, որ այն ոչ թե մարել է կամ նվազել, պարզապես փոխվել են մարտահրավերներն ու հոգսերը: Նրա խոսքով` այսօրվա սերունդն ավելի ազատ է և անկաշկանդ, և կարողանում է յուրովի պաշտպանել իր հայրենիքը:
«Հիշում եմ, որ 1988 թվականին որդիս ինձ ասաց. « «Քո մահը անգամ ինձ հետ չի պահի, հայրենիք կա»: Նա ասել էր. «Պիտի մտնեմ Շուշի, հետ գամ Լաչինով…Եվ գնաց… Որդիս հասավ իր նպատակին` առաջիններից մեկը մտավ Շուշի և Լաչինով տուն վերադարձավ», -ասաց Դուշման Վարդանի մայրը:
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: 1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ: 1988թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ:
Վարդանը զոհվում է 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից: Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով: Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ: Վարդանին է նվիրված Դավիթ Ամալյանի երգերից մեկը, ինչպես նաև Գագիկ Հայկազունու «Հպարտ գնացեք երգը»: Որդու զոհվելուց հետո մայրը` տիկին Զարուհին, չնայած դժվարություններին, կարողացավ վերանորոգել բնակարանը և նրա տունը դարձնել տուն-թանգարան`ընդարձակ գրադարանով:Մուտքն այստեղ ազատ է և այցելուների պակաս չի լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան