Էլինա Դանիելյանը պարտության մատնեց թրքուհուն
Կազանում ընթացող կանանց շախմատի «Գրան պրիի» 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը առավելության հասավ թրքուհի Բեթուլ Յիլդիզի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստուհին իր միավորների քանակը հասցրեց 2-ի և այժմ Աննա Մուզիչուկի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գալյամովան, Կոստենյուկը, Ստեֆանովան, Կոներուն, Լահնոն, Յիֆանը, Չմիլիտեն ու Ն. Կոսինցևան վաստակել են 1,5-ական, Յիլդիզը և Տ. Կոսինցևան` 1-ական միավոր:
Այսօր կայանալիք 4-րդ տուրի շրջանակներում Էլինա Դանիելյանը կհանդիպի Տատյանա Կոսինցևայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա