Էրդողանը հայտարարեց դպրոցներում քրդերենի դասավանդման մասին
Առաջին անգամ Թուրքիայի դպրոցներում թույլատրվել է դասավանդել քրդերենը որպես ֆակուլտատիվ առարկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վարչապետը խորհրդարանում նշել է, որ այդ որոշումը «պատմական քայլ է»:
«ԲիԲիՍի»-ին հիշեցնում է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան պայքարում է երկրի հարավ-արևմուտքում քուրդ զինյալների դեմ: Քրդերը հանդես են գալիս ավելի լայն մշակութային իրավունքներ ունենալու համար:
Քրդերենը դասավանդվելու է այն դպրոցներում, որտեղ կհավաքվի համապատասխան քանակությամբ աշակերտ, որոնք ցանկություն կունենան սովորել այդ լեզուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան