Գյուլուզադե. Պուտինի դիրքորոշումը ԼՂ հարցում միանշանակ հայամետ է
Որոշ վերլուծաբաններ հավատում են, որ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերը հստակ նպատակաուղղված են միջազգային միջնորդների ուշադրությունը գրավելուն: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
«Երկու երկրները 1994-ին զինադադար կնքեցին, որով վերջ տրվեց Ղարաբաղի շուրջ ստեղծված 6-ամյա պատերազմին: Երկու երկրները վերջին երկու տասնամյակների ընթացքում շարունակում են միմյանց ուղղությամբ կրակ բաց թողել, քանի որ հակամարտության կարգավորումը փակուղի է մտել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասարակության գլխավոր թեման դարձավ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցելության ժամանակ, երկու երկրներում արդեն լուրեր են տարածվում, որ հնարավոր է պատերազմ վերսկսվի:
Բաքվում մի շարք վերլուծաբանները կարծում են, որ Քլինթոնի այցի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերը պատահականություն չեն, այլ մեսիջ Վաշինգտոնին, որ ԼՂ հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ և պետք է, որ Ամերիկան ավելի շատ ուշադրություն դարձնի այս խնդրին»,- նշված է հոդվածում:
«Մի շարք հանգամանքեր կան հավատալու, որ ՌԴ նորընտիր նախագահ Վ. Պուտինի դիրքորոշումը այս հարցում միանշանակ հայամետ է, այդ իսկ պատճառով Բաքուն ցանկանում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներգրավված լինի այս հարցում»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գյուլուզադեն:
«Վերլուծաբան Սումարինլին հավատում է, որ Ռուսաստանը փորձում է ցույց տալ Ադրբեջանին, որ եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվի պատերազմը, Հայաստանը միայնակ չէ:
Իր հերթին «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Բաքու) տնօրեն Էլհան Շահինօղլուն էլ նշել է, թե «Օբամայի վարչակազմը երբեք էլ մեծ ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում