«Հրապարակ». «Կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա»
«Հրապարակը» հիշեցնում է Վարդան Օսկանյանի հայտարարությունը. «Դա միանշանակ քաղաքական պատվեր է, և ուզում եմ ասել հետևյալը` «փողերի լվացում - Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: Ապա թերթը գրում է, թե տեղեկացել է, որ կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները