Կապելլոն կարոտում է Անգլիայի հավաքականին
Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելլոն խոստովանել է, որ կարոտում է Անգլիայի հավաքականին, և այն թիմը, որը մասնակցում է «Եվրո-2012»-ին, նա համարում է իրենը:
Հիշեցնենք, որ մարզիչն իր աշխատանքը հիանալի սկսեց Անգլիայի հավաքականի կազմում, սակայն դժվարությամբ մնաց իր պաշտոնում` ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող մրցելույթներից հետո: Այնուամենայնիվ, փետրվարին նա ստիպված էր հեռանալ` Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարության հետ ունեցած բախման պատճառով` կապված Ջոն Տերրիին ավագի թևկապից զրկելու հետ:
Կապելլոն խոստովանել է, որ ահդ հավաքականը մինչ այժմ յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սրտում, և հիմա էլ սրտի թրթիռով է հետևում նրա մրցելույթներին:
«Երբ Անգլիայի ընտրանին Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում դուրս եկավ խաղադաշտ, դա ինձ համար էմոցիոնալ պահ էր: Հիմա Անգլիան իմ մի մասնիկն է: Այնտեղ աշխատելն ինձ շատ էր դուր գալիս, քանի որ ցանկանում էի ինչ-որ տիտղոս նվաճել: Ուզում էի աշխատել Անգլիայի հավաքականի հետ, միևնույն ժամանակ նույն բանն էր ցանկանում նաև իմ ընկեր Ռոյ Հոջսոնը: Դժվար է հեռուստատեսությամբ հետևել անգլիացիների խաղին, երբ ինքդ ես ցանկանում լինել ֆուտբոլիստների կողքին և ղեկավարել նրանց: Երազում էի տիտղոս նվաճել նրանց հետ և երջանկացնել երկրպագուներին: Հիմա կարոտում եմ այդ ամենը:
Դա իմ հավաքականն է: Ես եմ նրան օգնել` հաղթահարելու ընտրական փուլը, և բոլոր ֆուտբոլիստներին շատ լավ եմ ճանաչում: Դժվար է համակերպվել այն ամենի հետ, ինչը տեղի ունեցավ: Անգլիայի ընտրանին մնացել է իմ սրտում: Ես աշխատել եմ այդ երկրում և այդ հավաքականի հետ 4 տարի»,- ասել է Կապելլոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա