Orange Բլոգից կարելի է թարմացնել Facebook և Twitter պրոֆիլները
Այսուհետ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի այցելուների Facebook և Twitter էջերում: Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, Orange Բլոգի պրոֆիլը մյուս երկու սոցցանցերում առկա պրոֆիլին միացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Orange Բլոգի էջ և «կարգավորումներ» բաժնում միացնել Facebook կամ Twitter էջը Orange Բլոգի էջին: Այս հնարավորությունից կարող են օգտվել Orange Բլոգի միայն այն օգտագործողները, ովքեր գրանցվելիս նշել են իրենց Orange հեռախոսահամարը: Այսպիսով, հնարավոր է դառնում պարզապես SMS-ի կամ MMS-ի միջոցով թարմացնել պրոֆիլը միանգամից երեք սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն:
Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե:
Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս ունեն հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով: Orange-ի բաժանորդները կարող են նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով “թարմացնել կարգավիճակը, թողել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը:
Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կկազմի 100 մեգաբայթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին