«Շախտյորը» Գվարդիոլային պայմանագիր է առաջարկում
Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պայմանագիր է առաջարկել «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Ըստ այդ պայմանագրի` Գվարդիոլան տարեկան կվաստակի 14 մլն եվրո: Այս մասին հաղորդում է insidefutbol-ը:
Աղբյուրի տեղեկություններով` Գվարդիոլան կարող է ընդունել դոնեցկյան ակումբի առաջարկը միայն այն դեպքում, եթե իրեն ներկայացվի ակումբի զարգացման երկարաժամկետ ծրագիր: Նշվում է, որ իսպանացի մասնագետը, այնուամենայնիվ, մտադիր է մեկ տարի հանգստանալ:
Հիշեցնենք, որ վերջերս ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Խորվաթիայում հանդիպել է Գվարդիոլայի հետ: Սակայն ինքը` Պալկինը, հայտարարել էր, որ դա պատահական հանդիպում է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա