Ցանկություն, վճռականություն և քրտնաջան աշխատանք. Հաջողության հասնելու Յիրիկյանի բանաձևը
Հարավային Կալիֆորնիայից ժամանած երիտասարդները ծանոթացել են Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման մշակույթին, նորարարություններին և շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելության գիտակցությունից: Հայաստանում գործարար մշակույթի նոր մոդել առաջարկած, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է իր օրինակով ցույց տալ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի դրական ազդեցությունը: Տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առաջին հանդիպումը կայացել է 2 տարի առաջ` ԱՄՆ կատարած նրա շրջայցի ընթացքում: Հայաստանում գտնվելու հանգամանքը նույն վարժարանի պատանիների մեկ այլ խմբի հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ հաջողակ բրենդի պատմություն ունեցող ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությանը:
«Ցանկություն, վճռականություն և քրտնաջան աշխատանք: Սա է հաջողության հասնելու բանաձևը, որի հիմքում, սակայն, կարևոր տեղ է զբաղեցնում հարգանքը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ևս հարգանքի դրսևորման միջոց է` բաժանորդի, հասարակության և առհասարակ` երկրի հանդեպ: Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգում իր առանձնահատուկ տեղն ունի աշխատակիցը` ընկերության ամենաթանկ կապիտալը: Անկախ զբաղեցրած պաշտոնից և ստանձնած պատասխանատվության չափաբաժնից` գնահատելի են բոլորը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Առաջատար ընկերության գլխավոր տնօրենի հետ սփյուռքահայ երիտասարդության հանդիպումը եղել է ուսուցողական և հետաքրքիր: Արտերկրում գործող հաջողակ կազմակերպությունների փորձի հետ համադրության արդյունքում, նրանք եկել են եզրակացության, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները կայուն են և մրցունակ` շուկայում առաջատարի հեղինակավոր համբավը պահպանելու և հետագայում ևս առաջնորդելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին