ՀՀԿ-ական բոլոր մարզպետները թերևս շարունակելու են պաշտոնավարել
«Երկիր»-ի տեղեկություններով` որոշ մարզպետների պաշտոնանկ անելու մասին մտադրությունը «վերևներում» փոխվել է: «ՀՀԿ-ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել. Հանրապետության նախագահը երկար մտածելուց, ծանրութեթև անելուց և որոշ խորհուրդներ լսելուց հետո որոշել է նախագահական ընտրություններին գնալ մարզպետների նույն կազմով: Ինչպես ասում են` փորձված թանն անփորձ մածնից լավ է: Հիմա արդեն ՀՀԿ-ական մարզպետները կարող են հանգիստ շունչ քաշել, բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ նախագահական ընտրությունները ճակատագրական են լինելու շատերի համար: Խորհրդարանական ընտրությունները ձախողած հանրապետական մարզպետներին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը կորցնելու իրավունք, սակայն, նրանք այլևս չունեն: Հստակեցվել են նաև ԲՀԿ-ական երկու մարզպետներին փոխարինողների անունները: Ըստ մեր աղբյուրների` Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ Վայոց Ձորի մարզպետ` Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները