ԱԺ-ում ՀԱԿ-ը կզբաղվի «իմփիչմենթով», իսկ մյուսնե՞րը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

5-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցությունները արդեն ունեն իրենց ծրագրերը և ընդհանուր պատկերացում` ինչով են զբաղվելու խորհրդարանական աշխատանքի ընթացքում: Բացի այդ, խմբակցությունները խոստանում են ակտիվ աշխատել. սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանի նստաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել:

Արտախորհրդարանական ընդդիմությունից խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած Հայ Ազգային կոնգրես խմբակցության անելիքները շատ են լինելու` «իմփիչմենթից» սկսած մինչև աշխատավարձի բարձրացում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ «Ժողովրդի շահերից բխող օրենքներ» են մշակելու, իսկ նույն խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մանրամասնում է` ինչ օրինագծեր է ներկայացնելու խորհրդարանի դատին:

Տպավորություն է, թե նրանք գործելու են իրարից անկախ, բայց ինչևէ, այդ օրինագծերը, ըստ Բագրատյանի, 50-ն են լինելու ու վերաբերելու են Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներին: Ահա դրանցից մի քանիսը. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72.500 դրամ դարձնելու մասին, ԽՍՀՄ խնայբանկի ավանդների չփոխհատուցված մնացորդը պետական պարտք ձևակերպելու և պարտատոմսեր բաժանելու մասին, 2009-2010թթ գյուղացիների վարկային պարտքերի տոկոսների վճարումները պետական բյուջեից և առևտրային բանկերի պահուստներից փոխհատուցելու մասին, Միջին աշխատավարձի, նվազագույն աշխատավարձի և միջին կենսաթոշակի կապի մասին, ԱԱՀ վերադարձի ուշացման դեպքում տուգանքների մասին, Կապիտալի արտահանման հարկի մասին, Շքեղ մեքենաների, նկարների, գերթանկարժեք առարկաների, իրերի ու արվեստի գործերի, անձնական կամ մասնավոր օգտագործման փոքր ինքնաթիռների, ուղղաթիռների, լողացող միջոցների բարձրացված հարկման մասին, Այլընտրանքային մաքսային ծառայության մասին, Խաղատներում պետական ներկայացուցիչների մասին, Կառավարությանը հարկային արտոնություններ տալուց զրկելու մասին, «Հայաստան» ներդրումային հիմնադրամ ստեղծելու և «Հայաստան» հիմնադրամի ու համահայկական բանկի գործունեությունը դադարեցնելու մասին, Այլընտրանքային դատարանների մասին և այլն: «Կփորձեմ հասցնել բարձրացնել այդ հարցերը», -իր էջում գրել է Բագրատյանը:

Այս ամենից զատ, ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է բարձրացնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Իսկ թե հատկապես ե՞րբ կամ ի՞նչ հերթականությամբ, Զուրաբյանը չի կարող ասել: «Դրա համար պետք է քաղաքական ճիշտ պահը ընտրել», -նկատում է նա: Իսկ «քաղաքական ճիշտ պահը» Զուրաբյանի պատկերացմամբ, այն է, որ ապահովի պատգամավորների առավելագույն աջակցություն: «Հնարավոր է, որ Հայաստանում ստեղծվի մի քաղաքական իրավիճակ, երբ մեր նախաձեռնությանը կմիանան բազմաթիվ պատգամավորներ և ամբողջական ֆրակցիաներ», -նշում է Զուրաբյանը:

Մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունում թեթև են վերաբերում պաշտոնանակության հարցը բարձրացնելու մասին ՀԱԿ-ի մտադրությանը: «Թեթև պետք է տանել իրենց պլանները, որովհետև նախընտրական տարի է», -ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ «իմփիչմենթի» գործընթացի մասին հայտարարելն ու այն բարձրացնելը, այն էլ ՀԱԿ-ի կողմից նորություն չէ: «Բնական է` ընդդիմությունը պետք է քննադատի, իսկ իշխանությունն էլ պետք է աշխատի: Կզարմանայի, եթե ՀԱԿ-ը գար Հայաստանի Ազգային ժողովում գովեր կառավարությանը, իշխանություններին, իրենք խնդիր ունեն ավելի ռադիկալ ու ավելի հեղափոխական երևալ»-նշում է Շարմազանովը:

Իսկ ի՞նչ է անելու Հանրապետականը. ԱԺ փոխխոսնակն ասում է, որ իրենք իրագործելու են խորհրդարանական ընտրություններում հասարակությանն առաջարկած ծրագիրը: «Մենք այդ ծրագրով հասել ենք ժողովրդի վստահությանը և այդ ծրագիրն էլ կյանքի ենք կոչելու խորհրդարանում», -ասում է Էդուարդ Շարմազանովը:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, ինչպես վստահեցնում է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, աշխատելու է «շատ ակտիվ, ինչպես նախկին խորհրդարանում»: Ասում է, թե նախորդ գումարման խորհրդարանում 200-ից ավելի օրենքներ են հեղինակել ու խոստանում շարունակել նույն ոչով: Խորհրդարանի աշխատանքների մեկնարկային նստաշրջանում «Օրինաց երկիր»-ը առաջնահերթությունը տալու է ավանդների վերադարձման շարունակականության, կրթության և առողջապահության համակարգի մատչելիությունը ապահովման հարցերին: «Բայց մեր կողմից բարձրացվելիք հարցերը բավական շատ են», -շտապում է նկատել ՕԵԿ-ական պատգամավորը:

Պասիվ չի լինի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ավելին, բացի Հայաստանի խորհրդարանից, այս խմբակցության անդամները օգտագործելու են նաև միջազգային խորհրդարանների հարթակները. ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է վստահեցնում: «Արդեն իսկ մեր փորձագետներին տրված է հնարավորություն մեր պատգամավորների հետ միասին աշխատել նախագծերի վրա, որոնք մենք սեպտեմբերյան նստաշրջանում կներակայացնենք խորհրդարանին», -ասում է Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ դրանք առնչվում են տնտեսական, գյուղատնտեսական, մշակութային ոլորտներին: ՀԱԿ-ի նախաձեռնելիք «իմփիչմենթ»-ի գործընթացին միանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում: «Մենք մեր առանձին քաղաքական գիծն ունենք: «Բարգավաճ Հայաստան»-ը արդեն հայտարարել է, որ ինքը գործելու է կառուցողական դաշտում», -ընդգծում է տիկին Զոհրաբյանը:

Խորհրդարանում ակտիվ է աշխատելու նաև «Ժառանգություն» խմբակցությունը, խոստանում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ճիշտ է առայժմ չեն հստակեցրել խորհրդարանում աշխատանքային ծրագիրը, բայց վստահ են, որ գործելու են «ընդդիմադիր դաշտում»: «Թե ինչ ծրագրեր կներկայացնենք, բնականաբար ժամանակ ունենք, այդ ծրագրերը կճշտենք: Միանշանակ է, որ մենք գործելու ենք ընդդիմադիր դաշտում: Այս ընթացքը բավականին ակտիվ է լինելու, նկատի ունենալով այն, որ առջևում նախագահական ընտրություններ են: Բնականաբար մեր գործողությունները, մեր գործունեությունը կհամապատասխանեցնենք, առկա քաղաքական իրավիճակին ընդդիմադիր դաշտում», -ասում է Ռուբեն Հակոբյանը: Հաշվի առնելով այն, որ «Ժառանգություն»-ը գործելու է «ընդդիմադիր դաշտում», պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է միանան խորհրդարանական մյուս ընդդիմությանը և «իմփիչմենթի» հարց բարձրացնեն: «Ես ձեզ խորհուրդ կտամ` դուք մեզ ոչ մեկին մի ցիտեք, թե ով, ինչ է ասում: Մենք առանձին քաղաքական ուժ ենք, ինչ որոշենք, այն էլ կանենք», -կոշտ պատասխանեց Ռուբեն Հակոբյանը:

Այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ ԱԺ Դաշնակցություն խմբակցության գործողություններում: Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ խորհրդարանում իրենց գործունեության ծրագիրը դեռ նոր պետք է քննարկեն:

Բայց մինչ աշնանային նստաշրջանի աշխատանքների մեկնարկը, առաջիկա օրերի ընթացքում սպասվում է կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Քննարկմանը ներկա են լինելու խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}