Արոնյանն այսօր կխաղա Կառլսենի հետ
Միխայիլ Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զիջեց Մորոզևիչին և այժմ 2 միավոր արդյունքով 6-9-րդ տեղերն է բաժանում Մաքշեյնի, Գրիշչուկի ու Նակամուրայի հետ: Առաջատարը՝ Մորոզևիչը, վաստակել է 4 միավոր: 3-ական միավորով նրան հաջորդում են Կառլսենը, Կրամնիկը և Ռաջաբովը, իսկ 5-րդ տեղում Կարուանան է՝ 2,5 միավորով: Հետնապահը՝ Տոմաշևսկին, իր ակտիվում ունի 1,5 միավոր:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Մագնուս Կառլսենն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա