Տնտեսություն 12:35 14/06/2012

British Petroleum. Նավթի ու գազի հետազոտված պաշարներն ավելացել են

Հեղինակ` Արմեն Մինասյան

«Բրիթիշ փեթրոլիում» (British Petroleum) կորպորացիան հունիսի 13-ին հրապարակել է «Համաշխարհային էներգետիկա 2012» տարեգիրքը: Այս ուսումնասիրության համաձայն` 2011 թվականին նախորդող տարվա համեմատ նավթի համաշխարհային պաշարներն աճել են 1.9%-ով և կազմել 1.653 տրիլիոն բարել (234.3 միլիարդ տոննա), մինչդեռ 2010 թվականի արդյունքներով համաշխարհային հետազոտված պաշարները գնահատվել էին 1.62 տրիլիոն բարել (աճը կազմում է մոտ 2%):

Կազմակերպության հաշվարկներով այս պաշարները մարդկության կարիքների համար կբավականացնեն 54.2 տարի:
Բնական գազի պաշարները ևս աճել են` մոտ 6%-ով, և կազմել 208.4 տրիլիոն խորհանարդ մետր: Այս պաշարները մարդկությանը կբականացնեն 63.6 տարի:

Նավթի պաշարներով համաշխարհային առաջատարը Վենեսուելան է` 296.5 մլրդ բարելով (համաշխարհային պաշարների` 17.9%-ը), նրան հետևում է Սաուդյան Արաբիան` 265.4 մլրդ բարելով (16.1%-ը), երրորդը Կանադան է` 175.2 մլրդ բարել (10.6%-ը): Տասնյակի մեջ են նաև Իրանը` 151.2 մլրդ բարել (9.1%), Իրաքը` 143.1 մլրդ բարել (8.7%), Քուվեյթը` 101.5 մլրդ բարել (6.1%), Արաբական Էմիրությունները` 97.8 մլրդ բարել (5.9%-ը), Ռուսաստանը` 88.2 մլրդ բարել (5.3%), Լիբիան` 47.1 մլրդ բարել (2.9%) և Նիգերիան` 37.2 մլրդ բարել (2.3%):

Փաստորեն նշված 10 երկրները միասին տիրապետում են նավթի համաշխարհային պաշարների 85%-ին:

Նշենք, որ հարևան Ադրբեջանի հետազոտված պաշարները կազմում եմ 7 մլրդ բարել, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0.4%-ը: Ադրբեջանի պաշարների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: BP-ի մասնագետների հաշվարկներով, Բաքվի տիրապետած պաշարները կբավարարեն 20.6 տարի:

Զեկույցի համաձայն, անցած տարի հում նավթի արդյունահանման ծավալները 2010 թվականի համեմատ աճել են 1.3%-ով և կազմել օրական 83.576 մլն բարել (2010-ին արդյունահանվել է ): Արդյունահանման ծավալներով առաջինը Սաուդյան Արաբիան է` օրական 11.161 մլն բարել, նրան հետևում է Ռուսաստանը` 10.28 մլն բարել, ապա` ԱՄՆ-ն` 7.841 մլն բարել: Արդյունահանող երկրների առաջին տասնյակում են նաև Իրանը (4.321 մլն բարել), Չինաստանը (4.09մլն բարել), Կանադան (3.522 մլն բարել), Արաբական Էմիրությունները (3.322 մլն բարել), Մեքսիկան (2.938 մլն բարել), Քուվեյթը (2.865 մլն բարել) և Իրաքը (2.798 մլն բարել): Այս 10 երկրներն ապահովում են նավթի համաշխարհային արդյունահանման մոտ 64%-ը:

2011 թվականին նախորդող տարվա համեմատ նավթի արդյունահանման ծավալների ամենամեծ անկումը գրանցվել է Լիբիայում (-71%), Եմենում (-24%), Միացյալ Թագավորությունում (-17.4%): Արդյունահանման ծավալների անկումը մեծ է նաև հարևան Ադրբեջանում: Այստեղ 2011 թվականին արդյունահանվել է օրական 0.931 մլն բարել նավթ, մինչդեռ 2010 թվականին` ցուցանիշը եղել է 1.036 մլն բարել (անկումը կազմել է -10.3%):

Բնական գազի պաշարներով համաշխարհային առաջատարը Ռուսաստանն է: Մոսկվան տիրապետում է 44.6 տրլն խմ գազի պաշարների, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 21.4%-ը: Նրան հետևում է Իրանը` 33.1 տրլն խմ ցուցանիշով (15.9%), այնուհետև Քաթարը` 25.0 տրլն խմ (12.0%), Թուրքմենստանը` 24.3 տրլն խմ (11.7%), ԱՄՆ-ն` 8.5 տրլն խմ (4.1%), Սաուդյան Արաբիան` 8.2 տրլն խմ (3.9%), ԱՄԷ-ն` 6.1 տրլն խմ (2.9%), Վենեսուելան` 5.5 տրլն խմ (2.7%), Նիգերիան` 5.1 տրլն խմ (2.5%) և Ալժիրը` 4.5 տրլն խմ (2.2%): Այս 10 երկրի ձեռքում կուտակված է բնականան գազի համաշխարհային հետազոտված պաշարների մոտ 80%-ը:

Հարևան Ադրբեջանի գազի պաշարները BP-ի մասնագետները գնահատել են 1.3 տրիլիոն խմ, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0.6%-ը: Ներկայիս արդյունահաման ծավալներով սա Ադրբեջանին կբավականացնի 85.8 տարի:

BP-ի տվյալներով` գազի արդյունահանման ոլորտում 2011 թվականին տեղի է ունեցել համաշխարհային առաջատարի փոփոխություն: Ռուսաստանն իր տեղը զիջել է ԱՄՆ-ին, որը արդյունահանել է 651.3 մլրդ խմ բնական գազ: Ռուսաստանը 607 մլրդ խմ ցուցանիշով երկրորդն է: Նրանց հետում են Կանադան (160.5մլրդ խմ), Իրանը (151.8 մլրդ խմ), Քաթարը (146.8 մլրդ խմ), Չինաստանը (102.5 մլրդ խմ), Նորվեգիան (101.4 մլրդ խմ), Սաուդյան Արաբիան (99.2 մլրդ խմ), Ալժիրը (78 մլրդ խմ) և Ինդոնեզիան (75.6 մլրդ խմ): Առաջատար 10 երկրները միասին արդյունահանում են բնական գազի մոտ 66%-ը:

Տարեկան արդյունահանման ծավալները 2011 թվականին 3.1%-ով ավելին է եղել, քան 2010 թվականին էր: Երկրների ճնշող մեծամասնության դեպքում արդյունահանման ծավալներն աճել են: Չնայած այս միտումներին կան այնպիսիք, որտեղ զգալիորեն կրճատվել են արդյունահանման ծավալները: Օրինակ, Լիբիայում անկումը կազմել է 75.6%, իսկ Միացյալ Թագավորությունում` 20.8%:

Ինչպես նավթի դեպքում, բնական գազի արդյունահանման ոլորտում ևս Ադրբեջանը 2011 թվականին անկումը գրանցել` 1.8%-ով: Եթե 2010 թվականին երկիրն արդյունահանել է 15.1 մլրդ խմ բնական գազ, ապա BP-ի տվյալներով, 2011 թվականին այն կազմել է 14.8 մլրդ խմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}