Խախտումներ մանկական տակդիրների շուկայում
Կասեցվել է «Նար-առ» ՍՊԸ-ի կողմից ներկրված մանկական տակդիրների վաճառքը. պարզվել է, որ ներկրված մանկական տակդիրներում PH-ի փոփոխությունը (թթվահիմնային միջավայրի փոփոխություն) և ֆորմալդեհիդների պարունակությունը չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Վերոնշյալ մանկական տակդիրները հայտնաբերվել են երեկ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից:
Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեց տեսչության պետ Լևոն Խալիկյանը, տվյալ տակդիրների օգտագործումից հնարավոր է երեխաների մոտ ալերգիկ ռեակցիաներ և առողջական որոշ խնդիրներ առաջանան: Սակայն, ըստ նրա, ժամանակին դրանց վաճառքը կասեցվել է և ընկերությունը ոչ միայն Երևանի, այլև մարզերի իրացման կետերերից արդեն իսկ սկսել է հավաքել ամբողջ խմբաքանակը: Դրանից հետո, ըստ նրա, ընկերությունը կենթարկվի վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:
Լ.Խալիկյանը սպառողներին կոչ է անում՝ ապրանքը գնելուց առաջ պարտադիր սերտիֆիկատ պահանջել: «Կապ չունի, թե որտեղից եք գնում, թեկուզ գնում եք ձեր բակի խանութից՝ պահանջեք սերտիֆիկատը, իսկ դրա բացակայության դեպքում՝ մի գնեք, երեխայից թանկ այս աշխարհում ոչինչ չկա»,- ասաց Լ.Խալիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները