Նախարարություն. Կենտրոնական ծածկած շուկայի տարածքում երբևէ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվել
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Կենտրոնական ծածկած շուկայի տարածքում երբևէ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվել: Պայթյուն տեղի է ունեցել հարակից տարածքում գտնվող ավտոլվացման կայանում և հուշարձանին որևէ վնաս չի պատճառվել:
«ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի ներկայացված եզրակացությունը ներկայացվել է շուկայի տնօրինությանը և նախագծող կազմակերպությանը:
Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և խնդրի հրատապությունից, հուշարձանի պահպանված մասի կայունությունը ապահովելու նպատակով նախարարությունը պահանջել է սեփականատիրոջից սեղմ ժամկետում ներկայացնել ստորգետնյա հատվածի լրամշակված աշխատանքային նախագիծը, ինչպես նաև հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը` պահպանելով հուշարձանի արտաքին և ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական և ծավալատարածական լուծումները»,- տեղեկացնում է մշակույթի նախարարությունը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Փակ շուկայի տարածքում: «Մաշտոցի փողոցում՝ շուկայի շրջակայքում բնակվողները տարակուսած են: Նրանք գրել էին մեզ ահազանգելով այդ մասին: Կա երկու տրամաբանություն՝ կամ իրոք ինչ որ բան է պայթել, կամ այստեղ դարձյալ գաղտնի ինչ որ աշխատանքներ են ընթանում: Երկու դեպքում էլ լավ կլինի, որ դեպքի վայրում լինի ոստիկանությունը»,-գրել էր լրատվամիջոցներից մեկը:
Նախորդող նորություններ`
«Պայթյունը ոչ թե Փակ շուկայի տարածքում էր, այլ գորգերի լվացման կետում». Panorama.am-ը դեպքի վայրում էր
Մասնագիտական հանձնաժողովը «Փակ» շուկայի սեփականատիրոջն առաջարկներ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան