Էլինա Դանիելյանը միանձնյա առաջատար է
Կազանում ընթացող կանանց շախմատի «Գրան պրիի» 4-րդ տուրում Էլինա Դանիելյանն առավելության հասավ Տատյանա Կոսինցևայի նկատմամբ: Հայ շախմատիստուհին այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2,5-ական միավորով 2-5-րդ տեղերն են բաժանում Մուզիչուկը, Կոներուն, Չմիլիտեն և Ն. Կոսինցևան: Կոստենյուկը, Ստեֆանովան ու Լահնոն 2-ական միավորով կիսում են 6-8-րդ տեղերը: Յիֆանն ու Գալյամովան 1,5-ական միավոր ունեն, իսկ Յիլդիզն ու Տ. Կոսինցևան` 1-ական միավոր:
Վաղը կայանալիք 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը կհանդիպի Վիկտորյա Չմիլիտեի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա