Գյուղնախարարության պաշտոնյա. Այսօրվա տվյալներով, կարող ենք ասել, որ բերքը բավականին շատ կլինի
Այսօրվա տվյալներով, կարող ենք ասել, որ բերքը բավականին շատ կլինի, սակայն չենք կարող ասել, թե առաջիկայում եղանակային պայմանները ինչ անակնկալներ կարող են մատուցել: Մինչև այսօր հասցված վնասն այնքան էլ մեծ չէ: Ասուլիսում այս մասին ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հարությունյանը:
Խոսելով արդեն հասցված վնասների չափի, գյուղացիներին փոխհատուցման մասին, նա նշեց, որ վնասի չափի ուսումնասիրությամբ զբաղվում են մարզային իշխանությունները. «Նրանք ուսումնասիրում են, ներկայացնում են մեզ, մենք կամփոփենք ու կներկայացնենք կառավարություն, տարածքային կառավարման նախարարություն»:
Նա նշեց, որ այս տարի սնկային հիվանդությունը շատ տարածված չի եղել, թեև գյուղացիները հակառակն են պնդում: Ըստ նրա, սնկային հիվանդություն առաջանում է բնակլիմայական ավելի խոնավ պայմաններում, իսկ այս տարի եղանական ավելի չոր է:
Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, որոնց աշխատանքից գյուղացիներն այնքան էլ գոհ չեն, գյուղնախարարության պաշտոնյան նշեց, որ երկու տիպի կայաններ կան` արտակագ իրավիճակների նախարարության համակարգում և մասնավոր կազմակերպությունների տեղակայած: Նա վստահեցրեց, որ ԱԻՆ վերահսկողության տակ գտնվող կայաններն աշխատում են լավ, արձագանքում են ժամանակին, ու հետևաբար բողոքները վերաբերում են մասնավոր կազմակերպությունների կողմից տեղակայված կայաններին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են