Հոջսոն. «Ուկրաինացիների հետ խաղը վճռորոշ կլինի»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կիսվել է «D» խմբի մնացած հանդիպումներից իր ակնկալիքներով: Հունիսի 15-ին անգլիացիները Կիևում կխաղան շվեդների, իսկ 19-ին` ուկրաինացիների հետ` Դոնեցկում:
«Հիմա հաստատ կարող ենք ասել, որ ինչպիսին էլ լինի Շվեդիայի ընտրանու հետ հանդիպման ելքը, մեզ համար վճռորոշ կլինի ուկրաինացիների հետ խաղը: Հետաքրքիր է, որ մեր խմբի բոլոր թիմերի համար է 3-րդ տուրը վճռորոշ է լինելու:
Եթե խոսենք Շվեդիայի ընտրանու մասին, պետք է անպայման հիշենք Իբրահիմովիչին: Նա կարող է միայնակ վճռել ցանկացած հանդիպման ելք:
Ի դեպ, մենք նույնպես նման խաղացող ունենք: Խոսքն Ուեյն Ռունիի մասին է: Նա լավ մարզավիճակում է և շուտով կստանա իր հնարավորությունը»,- ասել է Հոջսոնը բրիտանական ռադիոյին տված հարցազրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա