Գ. Ծառուկյանին այնքան էլ հեշտ չի հաջողվել համոզել Վայոց ձորի մարզպետին` հրաժարականի դիմում գրել
«Հրապարակը» գրում է. «Ըստ լրատվամիջոցների` Գագիկ Ծառուկյանին այնքան էլ հեշտ չի հաջողվել համոզել Վայքի մարզպետ Սերգեյ Բագրատյանին, որ հրաժարականի դիմում գրի: ԲՀԿ-ի` կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Գ. Ծառուկյանը բոլորի ներկայությամբ «վերջին խոսքերն» է ասել Սերգեյի հասցեին, հետն էլ` «բայց դու խաբար ե՞ս եղել ոնց ես մարզպետ դառել, որ հիմա չես ուզում հրաժարական գրես…» :
Թերթը նաև նշել է. «Հաջորդ օրը Վայքից բավականին մեծ պատվիրակություն է եկել Ծառուկյանի մոտ, հիմնականում կռված, երկրապահ տղերքից կազմված` բարեխոսելու, որ Սերգեյ Բագրատյանը լավ մարզպետ է «լավ կըլնի մնա»: Էս անգամ Ծառուկյանը խիստ է բարկացել: Բայց սա էլ վերջը չի եղել. մեկ էլ պարզվել է որ ներկանների մեջ է Բագրատյանի որդին, որը բոլորի հետ «հավասար պայմաններում» ստիպված է եղել ունկնդրել ԲՀԿ առաջնորդի բավականին «տպավորիչ» որակումները հոր հասցեին: Տեսնելով նրան` Ծառուկյանը զգացել է, որ մի քիչ «շատ է ասել», ներողություն խնդրել Բագրատյանի որդուց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները