Խորհրդարանում կահավորում են սենյակները. Մանվել Գրիգորյանը սև սառնարան է բերել
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ Խորհրդարանում արդեն ավարտվել է պատգամավորների աշխատասենյակների բաշխման գործընթացը. շատերը նաև հասցրել են կահավորել իրենց սենյակները: ԱԺ աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել, որ գեներալ Մանվել Գրիգորյանն իր աշխատասենյակ է բերել սև գույնի սառնարան: «Ասում են` երևի օբսիդիանից է: Մանվել Գրիգորյանը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում: Այս հանձնաժողովում է ընդգրկվել նաև Գագիկ Ջհանգիրյանը: Գրիգորյանը և Ջհանգիրյանը քավոր-սանիկ են, բայց Մարտի 1-ից հետո, հասկանալի պատճառով, նրանց ջրերը մի առվով չեն հոսում, և հետաքրքիր է, թե ինչպես են հարաբերվելու այդ հանձնաժողովում և ընդհանրապես` խորհրդարանում: Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովում են ընդգրկված նաև գեներալ Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Ռուբեն Գևորգյանը, Առաքել Մովսիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները