ԵԱՀԿ գործող նախագահ. ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորը, ով այցով գտնվում է Ադրբեջանում, կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ շփման գծում բռնություններից: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքի կողմից տարածված հաղորդագրությունում:
«Բռնությունների շարքը պետք է դադարեցվի: Այս հակամարտությունը չպետք է լուծվի ուժի կիրառմամբ», - ասել Գիլմորը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հաղորդագրության համաձայն, գործող նախագահը կոչ է արել առաջ շարժվել հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար, իրագործել վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում դիպուկահարների շփման գծից հեռացման ու միջադեպերի հետաքննման մասով:
«ԵԱՀԿ նախագահությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հրադադարի ռեժիմի ամրապնդման ու բանակացային ճանապարհով հակամարտության կարգավորման հարցում», - ասել է գործող նախագահը: