ԲՀԿ-ն` անելանելի վիճակում. մի կողմից չի ցանկանում սատարել Օսկանյանին, մյուս կողմից չի կարող անտեսել կատարվողը
«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ իշխանական որոշ շրջանակներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ստիպել են անել ամեն ինչ, որպեսզի Վարդան Օսկանյանը չմտնի խորհրդարան: «Երբ Ծառուկյանն այս հարցով խոսել է Օսկանյանի հետ, վերջինս հրաժարվել է կատարել պահանջը, նույնիսկ նշել, որ հարկ եղած դեպքում ինքը դուրս կգա կուսակցությունից` խոստանալով միջազգային աղմուկ ապահովել իր մանդատի շուրջ: «Ես հո Հմայակը չեմ»,-տարակուսել է Օսկանյանը: Եվ այն բանից հետո, երբ նա դարձավ պատգամավոր, սկսվեցին արդեն քրեական հետապնդումները»,- գրում է թերթը:
Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն անհեթեթ է համարել շրջանառվող լուրերը. «Բացարձակ անհեթեթություն է, որևէ մեկը չի կարող պարոն Ծառուկյանին ինչ-որ բան ստիպել, նրա հետ պայմանների լեզվով խոսել»:
«Բայց փաստ է, որ ԲՀԿ-ն այսօր անելանելի վիճակում է հայտնվել, մի կողմից նա չի ցանկանում սատարել Օսկանյանին, մյուս կողմից չի կարող անտեսել կատարվողը»,- մեկնաբանում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները