Արաքսը հունը փոխում է. սահմաններ ենք կորցնում
ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգ է հնչեցրել. հայ-թուրքական սահմանին ավազի հանքերի անխնա շահագործման հետևանքով Արաքս գետը փոխում է իր հունը` ետ մղելով սահմանային գիծը: «Մեր սահմանն այսպես թե այնպես փոքրանում է: Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար: Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիրը»,-ասել է Եղիազարյանը և անհրաժեշտ համարել պայքարել այս ամենի դեմ:
Թերթը հիշեցնում է, որ «Ժողովուրդ»-ի նախորդ համարում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել էր. «70-ականներից սկսած` ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի... Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները