Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայքը նորից գործում է
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայքը նորից գործում է: Կայքի ադմինիստրացիան հիշեցնում է, որ երեկ երեկոյան կայքի վրա հարձակում էին գործել վեբ հանցագործները:
«Կարծիքներ կան, որ հարձակման հեղինակներն են Ադրբեջանական «խակերները»:
Մեր ծրագրավորողները ամբողջ գիշեր կայքի վերականգնման աշխատանքներ են իրականացրել, և այժմ դրա գործունեությունը վերականգնված է, իսկ անվտանգությունը` ուժեղացված»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ հակերային հարձակման են ենթարկվել մի քանի կայքեր ևս` Armenpress.am, blognews.am, www.akhic.am, http://amiab.am և այլն:
Նախորդող հրապարակում` Կոտրել են «Արմենպրես»-ի էջը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին