ԵԱՀԿ-ն կոչ է արել շարունակել աշխատանքները
ԵԱՀԿ-ն կոչ է անում կողմերին՝ շարունակել հիմնախնդրի կարգավորման «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի շուրջ աշխատանքները: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ նախագահող Էմոն Գիլմորը:
Վերջինս կոչ է արել դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից և զերծ մնալ ուժի գործադրումից: Նա նաև ասել է, որ եկել է կողմերի միջև վստահություն հաստատելու համար միջոցներ ձեռնարկելու ժամանակը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսի 24-ին ՌԴ Կազան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: Նախատեսված էր, որ այդ հանդիպման ընթացքում կողմերը «Հիմնարար սկզբունքների» շուրջ պետք է համաձայնություն ձեռք բերեին, սակայն պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը, ավելին՝ հանդես է եկել նոր 10 առաջարկներով: Ադրբեջանը նաև առաջարկում է առանց «Հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնության անցնել Խաղաղության պայմանագրի ստորագրման, իսկ միջազգային հանրությունն ու հայկական կողմը նշում են, որ առանց «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման անհնար է անցում կատարել Խաղաղության պայմանագրի մշակմանը: