Վ.Ռաշիդովը խնդրել է քաղաքապետին ընդառաջել
Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան ու ընդգծել, որ հայ-բուլղարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի և բուլղարական քաղաքների միջմշակութային հարաբերությունների ընդյալնման համար.
«Մեր երկու ժողովուրդներն ունեն պատմական և հոգևոր ընդհանրություններ և համոզված եմ, որ կոնկերտ ծրագրային հիմքերով ամրապնդված համագործակցությունն ավելի արդյունավետ կընթանա: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է ու պատրաստակամ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- մասնավորապես ասել է Երևանի քաղաքապետն ու հավելել, որ Երևանն ու Սոֆիան այսօր հանդիսանում են գործընկեր քաղաքներ և դրա հավաստումը Բուլղարիայի մայրաքաղաքի «Երևան» անունը կրող այգում տեղադրված հայկական խորհրդանիշ հանդիսացող տուֆակերտ արձանն է:
Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես ազգային ու մշակութային արժեքների պահպանության հարցում: Վեժդի Ռաշիդովը, ակնկալելով Երևանի քաղաքապետի աջակցությունը, խնդրել է ընդառաջել և երևանյան բեմում ներկայացնել բուլղարահայ հայտնի ռեժիսոր Գրիգոր Ազարյանի «12-րդ գիշեր» պիեսը:
Կողմերը զրուցել են նաև միջմշակությաին տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել փոխայցելությունների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում