«ԱրմենՏել»-ը գործարկում է բջջային կապի նոր սակագնային փաթեթներ խոսելաժամանակի և բջջային ինտերնետի մեծ ծավալներով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Թվիստ», «Ֆլամենկո» և «Տանգո» նոր հետվճարային սակագնային փաթեթների գործարկման մասին:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նոր փաթեթները ներառում են բջջային ինտերնետի մեծ ծավալներ և անվճար խոսելաժամանակ ելքային զանգեր կատարելու համար, ինչպես Beeline այնպես էլ ՀՀ այլ բջջային օպերատորների հեռախոսահամարներին: Նշված ՍՓ-ներից որևէ մեկին միանալիս բաժանորդներին արտոնյալ պայմաններով կառաջարկվեն Samsung GT-C3222W, Samsung GT-S5610, Nokia C3 կամ Nokia 300 բջջային հեռախոսներ:
Կախված սակագնային փաթեթից` Beeline ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը տատանվում է 800-ից մինչև 5000 րոպե, իսկ ցանցից դուրս` 80-ից մինչև 500 րոպե: Բջջային ինտերնետի ծավալը տատանվում է 150 МВ-ից մինչև 1500 МВ: Ամսական բաժանորդային վճարը սկսվում է 3000 դրամից, իսկ առավելագույն զեղչը թույլ է տալիս վերոհիշյալ հեռախոսներից մեկը ձեռք բերել 1 դրամով:
«Գործարկելով նոր սակագնային փաթեթներ` «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է պայմաններ, որոնք համապատասխանում են բջջային ծառայության ամենաժամանակակից միտումներին, որտեղ ինտերնետ ծառայություններից օգտվելը համարժեք է ձայնային ծառայություններին: Այս նոր սակագնային փաթեթները հարմար են հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են խնայել բջջային ինտերնետի ծառայություններից օգտվելիս և զանգեր կատարելիս: Անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է ձեռք բերել նոր հեռախոս, իսկ առաջարկված փաթեթներից ընտրել այն տարբերակը, որը համապատասխանում է իր բիզնես նպատակներին կամ հարմար է ընտանիքի անդամների հետ ամենօրյա շփման համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Սակագնային փաթեթների, գների, ինչպես նաև միացման պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին