ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է աննախադեպ ցածր գներ` ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվողների համար
Մինչև օգոստոսի 31-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվող բաժանորդներն իրենց համարով կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, վայելել ինտերնետն ընդամենը 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր րոպեն 29 դրամով, և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին նույնպես 29 դրամ/րոպե սակագնով: Այս մասին հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայությունից, հիշեցնելով, որ պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Ռուսաստան մեկնելը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին