Ալիկ Սարգսյանին մեկուսացնում են
Ըստ «Երկիր»-ի` ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: Թերթի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են: «Նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոնում` Արտաշատում: Նրա երբեմնի լավագույն ընկերները ու մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց համար Սարգսյանի հետ կապ չպահպանելը ավելորդ գլխացավանքից ու «Ալիկի մտերիմ» պիտակից ազատվելու միջոց է: Ի դեպ, Արտաշատի որոշ շրջանակներում կրկին խոսակցություններ են հասունացել, թե Ալիկ Սարգսյանը առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչև նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա` շատերի հետ միասին»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները