Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանը խոստովանեց
«Ադրբեջանի արտգործնախարարի նման հայտարարությունը վերին աստիճանի ցինիկ և անպատասխանատու է նման պաշտոնյայի համար: Նման հայտարարությունը նախ փաստում է այն մասին որ նրանք, փաստորեն, խոստովանում են, որ միջադեպերի հրահրողը իրենք են, սադրող կողմը Ադրբեջանն է»,- Panorama.am-ի այն հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը չի ցանկանում, որ իր զինվորները զոհվեն, ապա պետք է դուրս գա ադրբեջանական տարածքներից, ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքերով, դրանով նրանք նաև խոստովանում են որ նման միջադեպերը հրահրում են հայկական կողմի և միջազգային կառույցների վրա ճնշում գործադրելու նպատակով:
«Իսկ ամենագլխավորն այն է, որ այս խոստովանությամբ փաստորեն հիմնավորվում է այն տեսակետը, որ նրանք առաջնահերթ թքած ունեն իրենց զինվորների անվտանգության վրա: Բազմիցս ապացուցվել է, որ Ադրբեջանը նման դեպքերում կրում է բազմակի անգամ ավելի մեծ կորուստներ, սակայն ինչպես խոստովանում է Մամեդյարովը իրենց զինվորի կյանքը գրոշ չարժի: Առաջին հերթին սա է կարևոր ինչի մասին պետք է բարձրաձայնել որ լավ հասկանան նախ և առաջ այդ միջազգային կառույցները:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը որ պարոն Մամեդյարովը մոռացել է թե այս ստատուս-քվոն ինչպես է ստացվել, որ սա հրադադար է, որի հաստատումը եղել է ադրբեջանական կողմի խնդրանքով»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան