Ադրբեջանցիները սպառնում են կոտրել ԱԳՆ պաշտոնական կայքը
Այսօր ադրբեջանցի հաքերները կոտրել են «Միավորված հայեր» կուսակցության պաշտոնական շաբաթաթերթի կայքը:
«Հարգելի ընթերցող, կայքի աշխատանքները կվերականգնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: Մեր մասնագետները աշխատում են այդ ուղղությամբ»,-գրառումը տեղադրված է կոտրված կայքում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ, այսօր հարևան երկրից հարձակում է կատարվել նաև Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կայքի վրա:
Ադրբեջանցիները երկու կայքում էլ տեղադրել են նույն տեքստը, հայերին որակելով «տեռորիստ»: Նրանք զգուշացնում են, որ արդեն կոտրել են կառավարական ու լրատվական 8 ճանաչված կայք, հարձակումները շարունակվելու են: «Սա կատակ չէ, խաղ չէ, պատերազմ է: Մեր հաջորդ թիրախը լինելու է mfa.am»,-ասված է կոտրված կայքերում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշենք, որ mfa.am-ը ԱԳՆ պաշտոնական կայքն է:
Ս. Մարտիրոսյանի կարծիքով, ադրբեջանական հաքերային խումբը փորձում է կայքերի վրա հարձակումով վրեժխնդիր լինել սահմանում ադրբեջանցի զոհված զինվորների համար: Կայք ունեցող կառույցներին ու անհատներին փորձագետը խորհուրդ տվեց համապատասխան մասնագետներ ունենալ` ապահովելու կայքի «անառիկությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում