Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում այսօր մեկնարկել է«Օտար լեզուներ»-ի պետական ավարտական և միասնական քննությունը
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում այսօր մեկնարկել է «Օտար լեզուներ»-ի պետական ավարտական և միասնական քննությունը: Դիմորդները քննություն են հանձնում «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Իսպաներեն», «Իտալերեն» և «Պարսկերեն» առարկաներից: «Անգլերեն»-ից քննություն հանձնելու համար դիմում հայտ են ներկայացրել 8 հազար 173 դիմորդ: Երկրորդ տեղում «Գերմաներեն»-ն է, որին մասնակցելու ցանկություն են հայտնել 521 դիմորդներ, իսկ «Ֆրանսերեն»-ից՝ 447-ը: Այս տարի ավելացել է «Իսպաներեն» հանձնել ցանկացողների թիվը. դիմորդների թիվը 25 է: «Իտալերեն»-ի համար հայտագրվել է 4, «Պարսկերեն»-ի` 5 դիմորդ:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձևավորված քննակենտրոնում «Անգլերեն»-ից քննություն պետք է հանձներ 199 դիմորդ, սակայն 7-ը բացակայում էին:
Հիշեցնենք, որ 2012-13 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 հազար 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան