Նախարարների հարցը` այսօր. ՕԵԿ-ի շուրջ որոշում դեռ չի կայացվել
«Հրապարակը» գրել է. «Մինչ կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, և հայտնի կդառնա կառավարության կազմը, ՕԵԿ-ում հաշվարկներ են անում, թե այդ փոփոխություններն ինչպես են անդրադառնալու իրենց վրա: Քննարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցը: Սակայն քաղաքաշինության նախարարի հարցն էլ փակված չէ: Քաղշիննախարարի պաշտոնի թեկնածուներ են համարվում ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանը և Սամվել Թադևոսյանը: Ըստ նախնական հաշվարկների, եթե այս երկուսից մեկը նշանակվի, ապա խորհրդարանական գործունեության հեռանկար կբացվի ՕԵԿ-ի 9-րդ հորիզոնականում գտնվող Նելսոն Զուլոյանի համար: Իսկ սորբոնյան կրթությամբ` 10-րդ համարը զբաղեցնող Դավիթ Կարապետյանի օրենսդրական հեռանկարը դեռ չի կարելի փակված համարել. նրա հարցը կլուծվի, երբ գործադիրում տեղ բացվի ևս մեկ ՕԵԿ-ականի համար: Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ հետաձգվել է այն պատճառով, որ դեռևս վերջնականապես որոշված չէ, թե ում ինչ պրոֆիլ է բաժին ընկնելու: Այսօր կեսօրին նախատեսված է Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո միայն վերջնականապես կորոշվի, թե ինչ է հասնելու ՕԵԿ-ին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները