Շինարարություն ԱԺ-ում. Մհեր Սեդրակյանը 2 սենյակ միացնում է իրար
«Հրապարակը» գրել է, որ ի տարբերություն նախորդի` այս Ազգային ժողովում բուռն թափով վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում: Պատգամավորները հոգում են միայն իրենց կահույքի հոգսը: Բացառությամբ Մհեր Սեդրակյանի: Նրան բաժին է հասել «գոլդ» տեղ` միանգամից երկու` 209-210 սենյակները, երկրորդ հարկի սկզբնամասում, դահլիճին շատ մոտ:
Խորհրդարանում «ամենապրեստիժնի» են համարվում դահլիճին մոտ սենյակները: Ասում են` սա ԱԺ նախագահի հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: «Թոխմախի Մհերը շինարարական բուռն աշխատանքներ է իրականացնում ներսում. երկու սենյակները միացնում է իրար, որպեսզի օրենսդրական աշխատանքներ կատարելու համար «պրաստոր» ունենա, սիրտը չնեղվի, օրենքները հանգիստ գրի»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները