ՕԵԿ-ի բաժանած քարտերը չեն սպասարկվում
«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով «Երևան» բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով. գրում է «Հայկական ժամանակը»:
«Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու «Հայասի»-ից, չնայած այդ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին: «Հայասի» անունով բարեգործական հիմնադրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները