Նոննա Գապրինդաշվիլի. «Վրաստանը կարող է կորցնել Աջարիան»
«Աջարիայում շատ բարդ իրավիճակ է, և Վրաստանը աստիճանաբար կորցնում է այն», -«ՊրայմԹայմ» վրացական թերթի փոխանցմամբ` հայտարարել է «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր կուսակցությաբ գործկոմի ղեկավար Նոննա Գապրինդաշվիլին:
«Վերջերս եղել ենք Աջարիայում: Այնտեղ շատ բարդ իրավիճակ է: Մենք աստիճանաբար կկորցնենք Աջարիան: Բնիկներն ասում են, որ, եթե ուզենան զբաղվել որևէ բիզնեսով, պետք է անպայման որևէ թուրքի փայատեր դարձնեն, թե չէ բախտները չի բերի», - ասել է նա:
Ըննդիմադիր գործիչը նաև նշել է, որ իշխանության գալու մեծ հնարավորություններ ունի Բիձինա Իվանիշվիլին:
Եթե այդպես չլինի, ապա, ըստ Գապրինդաշվիլիի` «այսօրվա վարչակարգը կպահպանի իշխանությունը»: