Վարչապետ. ՏՏ ոլորտում թիվ մեկ խնդիրը կադրերի ոչ բավարար քանակն է
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թիվ մեկ խնդիրը կադրերի բավարար քանակ ապահովելն է: Այս մասին այսօր Դիջիթեք բիզնես ֆորումի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով` այն կադրերի քանակը, որ այսօր բուհերն առաջարկում են բավարար չէ, քանի որ պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է բուհն ավարտածների քանակին: «Մենք հավաստիացրել ենք ոլորտի ներկայացուցիչներին, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում, և ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք մեզ համար կարևորագույն առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանան»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կառավարությանն օժանդակում են իրենց ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ և առաջին հերթին կադրերի պատրաստման գործում: «Մենք ունենք հետաքրքիր ծրագրեր` համալսարաններում լաբորատորիաների ձևավորման, որոնք ստեղծվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությամբ»,- ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ կարևորում են նաև ՏՏ-ի համաչափ զարգացումը Հայաստանում: Մասնավորապես, առանձնացրեց Գյումրիի տեխնոպարկը, որտեղ արդեն արդյունավետ աշխատում են հինգ լաբորատորիաներ: Բացի այդ, ըստ Տ.Սարգսյանի, Գյումրիում մայիսից սկսվել է նոր մասնաշենքի վերակառուցումը, ինչը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ կառավարությունը կարևորում է ոլորտի համաչափ զարգացումը մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին