Թուրք պատմաբանի Հայոց ցեղասպանության հարցով կոչը Օբամային ու Եվրոպային
Թուրք պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը մասնակցել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կազմակերպված քրիստոնեական միջազգային համերաշխությանը նվիրված միջոցառմանը և արծարծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) առցանց օրաթերթի` Աքչամն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և եվրոպական երկրներին կոչ է արել 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն և նպաստել, որ Թուրքիան, օրինակ վերցնելով Գերմանիայից, իր մեջ խիզախություն գտնի ինչ-որ չափով հատուցել կատարած ոճրագործության համար:
Նշենք, որ Թաներ Աքչամն առաջին թուրք մտավորականներից է, ով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: 1988 թվականից նա հաստատվել է Գերմանիայում, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցերով: 1996-ին Հանովվերի համալսարանում այդ թեմայով պաշտպանել է դոկտորական թեզ։ Հեղինակել է «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը» գիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում