Հասարակություն 10:38 15/06/2012

Տ.Ստեփանյան. Հաշմանդամություն ունեցող անձը վատ չի աշխատում. հայ գործատուն ու հասարակությունը սա պետք է իմանա

Հեղինակ` Լիա Խոջոյան

Այն, որ Հայաստանի աշխատաշուկան հարուստ է բազմապիսի խնդիրներով հայտնի փաստ է: Բայց ի՞նչ խնդիրներ է այն պարունակում խոցելի խմբերի համար, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց համար: ԱՄՆ ՄԶԳ (USAID ) սոցիալական բարեփոխումների գրասենյակի ծրագրի կառավարման մասնագետ Տաճատ Ստեփանյանի հետ Panorama.am-ի հարցազրույցը: Նա ներկայացրեց նաև հունվարին մեկնարկած հստակ հասցեական ծրագրի մանրամասներն ու նպատակները:

-Պարոն Ստեփանյան, կներկայացնեք հայաստանյան աշխատաշուկայում տիրող իրավիճակը հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց կարիքների բավարարման տեսանկյունից ու ի՞նչ ծրագիր է իրականացնում USAID-ն այս կոնտեքստում:
-Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա ներգրավելու ծրագրի մասին է, որը մեկնարկել է այս հունվարից, իսկ իրականացնողը Save the Children միջազգային կազմակերպությունն է հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է մի մոդելի ստեղծումը, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել աշխատաշուկա: Նշեմ, որ առավելապես մենք կարևորում ենք այս իմաստով միջազգային փորձի ներդրումը Հայաստանում:

-Ի՞նչ ասել է մոդել:
-Նախևառաջ գնահատել այդ անձանց կարողությունները, ինչպես նաև աշխատանք տանել, որպեսզի մեր քաղաքացիները վերագտնեն իրենց ուժերը ու լիարժեք ինտեգրվեն հասարակությանը: Ասեմ, որ մի միտում եմ տեսնում` հաշմանդամություն ունեցող անձինք նույնիսկ պատրաստ են հրաժարվել իրենց տրվող նպաստներից աշխատանքի դիմաց, քանի որ դա նրանց ոչ միայն շփում է ապահովելու, այլև հասարակությանը լիարժեք ինտեգրվելու հնարավորություն:
Այս բոլոր գաղափարները փորձել ենք համակարգային դարձնել և այդ նպատակով ծրագրում ներգրավված են ինչպես Զբաղվածություն պետական ծառայություն գործակալությունը, այնպես էլ հասարակական մի շարք կազմակերպություններ:

-Որքա՞ն է ծրագրի տևողությունը:
-Երեք տարի ` մինչև 2014թ-ը, բայց հույս ունեմ, որ այն ոչ միայն կհաջողվի, այլև շարունակական կլինի` անձամբ ես կպայքարեմ դրա համար:
Հաշմանդամություն ունեցող անձը վատ չի աշխատում, նույնիսկ հակառակը` նրանք ավելի են նվիրված լինում աշխատանքին ու ըստ վիճակագրության ավելի քիչ հիվանդանում:

-Կարո՞ղ ենք խոսել թվերի լեզվով` գործազուրկների ո՞ր տոկոսն են կազմում հաշմանդամություն ունեցող անձինք:
-2011թ-ի պաշտոնական տվյալներով Հայաստանում ապրում է 185 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից աշխատանքային տարիքի են 98 հազարը: Իսկ այս թվից էլ աշխատում է ընդամենը 7-8 տոկոսը, այսինքն այս խմբում ունենք 90-92 տոկոս գործազրկություն, ինչն ուղղակի ահավոր ցուցանիշ է: Այդ իսկ պատճառով այսօր օրակարգային է խնդիրը լուծելի դարձնել, մարդկանց ապահովել աշխատանքով ու այդպիսով ինտեգրել նրանց հասարակություն:

-Իսկ այս ցուցանիշի մեղավորը ո՞վ է, ո՞ւմ մեջ է հիմնական խնդիրը` հաշմանդամություն ունեցող անձինը, որ չի ուզում աշխատել, թե՞ գործատուինը, որ չի ցանկանում նրան աշխատանքով ապահովել:
-Միանշանակ չի կարելի ասել, թե ո՞վ է մեղավոր և ո՞րն է այս իմաստով առաջնային խնդիրը: Իմ կարծիքով, խնդիրները շատ շատ են. նախ, անհրաժեշտ է տանել աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, քանի որ մեծ մասամբ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները մեկուսացնում են նրանց: Կան դեպքեր, երբ, օրինակ, ծնողներն են մեկուսացնում, որպեսզի հարևանությունը չիմանա, որ նման խնդիր կա… .շատ են խնդիրները: Այսինքն պետք է աշխատանք տարվի ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց հարազատների-ընտանիքների հետ, ինչպես նաև գործատուների ու գլոբալ իմաստով նաև հասարակության հետ:
Մեկ այլ խնդիր` գործատուները ընդհանրապես տեղյակ չեն, թե որքանով է շահավետ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի ընդունել, քանի որ թյուր կարծիք կա, թե դա մեծ ծախսերի հետ է կապված` հատուկ սեղան, այլ բաներ: Բայց, օրինակ, տեղաշարժման սահմանափակում ունեցող անձի համար անհրաժեշտ է միայն սեղանի բարձրությունը կարգավորել և մատչելի դարձնել նրա մուտքը գրասենյակ: Այլ կերպ ասած` մեծ ծախսերի հետ այդքան էլ կապ չունի գործընթացը: Դարձյալ գալիս ենք նրան, որ իրազեկման լուրջ խնդիր ունենք, որն էլ բերում է նման ապատեղեկատվության և ծրագրի մի բաղադրիչներից մեկը, ինչպես նշեցի, այդ իրազեկումն է:

-Պարոն Ստեփանյան, մի շարք երկրներ որոշակի արտոնություններ են տրամադրում գործատուին, որպեսզի նրանք աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց: Հնարավո՞ր է, որ այս ծրագրի շրջանակում հասնենք նաև Հայաստանում նման գործիքակազմի կիրառմանը, գուցե հենց Դուք հանդես գաք այդ առաջարկով:
-Ի պատիվ USAID և ԶՊԾԳ-ի` վերջին տարիներին Հայաստանում բավականին զարգացումներ ունեցանք հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման առումով: Նախևառաջ ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացվեց և հիմա ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է այդ կոնվենցիանյի դրույթները լիարժեք հայաստանյան օրենսդրություն ներդնելու առումով: Բացի այս, իրականացվում են նաև որոշակի ծրագրեր, մասնավորապես` «Աշխատավարձի փոխհատուցման ծրագիր խոցելի խմբերի համար», որը մինչև 50 տոկոս աշխատավարձի փոխհատուցում է նախատեսում: Սա իսկապես լուրջ գործիք է և ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց է վերաբերում, այլև երկարատև գործազուրկներին, անապահովներին և այլն: Սա շատ լավ ծրագիր է, բայց կա մեկ խնդիր` միջոցները, որ տրամադրվում են ծրագրի իրականացման համար շատ սուղ են ու հետևաբար զբաղվածության կենտրոնները կարիք չունեն այդքան հայտարարելու դրա մասին և իրենց հետ համագործակցող գործատուների հետ են իրականացնում:
Երբ մենք մեկնարկեցինք ծրագիրը առաջնային գաղափարներից մեկն այն էր, որ մենք առաջարկեցինք կառավարությանը, որպեսզի ֆինանսավորումը ավելացվի և իրականում դրանք գործիք դառնան: Այսինքն նպատակը այն չէ, որ ցույց տանք, թե աշխատում ենք, այլ հասնենք ռեալ արդյունքների… վստահ եմ, որ այդպես էլ կլինի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}