ՀՀԿ-ում բացատրական աշխատանք է տարվում
«Երկիրը» գրել է. «ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները որոշել են այս ամառ մի լավ հանգստանալ, քանի որ հասկանում են առաջիկայում թե ԱԺ-ում, թե կառավարությունում հեշտ չի լինելու, բացի այդ` առջևում նախագահական ընտրություններն են: Մեր տեղեկություններով` մտահոգված են հատկապես պատգամավորները: Նրանք քաջ գիտակցում են, որ, չնայած 69-ն են, սակայն օրինագծեր անցկացնելու հարցում կանգնելու են շատ լուրջ խնդիրների առջև: ՀՀԿ-ում ներքին հաշվարկ են արել և եկել եզրահանգման, որ իրենց պատգամավորների 30 տոկոսը բացակայող է և նրանց դժվար կլինի ամեն օր բերել նիստի: Ներկայումս «ղեկավարությունը» տարբեր մեխանիզմներ է փորձում մշակել բացակայող ՀՀԿ-ականներին նիստերի «բերման ենթարկելու» համար: Եթե, օրինակ, գեներալներ Սեյրան Սարոյանին և Մանվել Գրիգորյանին «ախպերավարի» է բացատրվել, ապա նորեկ, ջահել ՀՀԿ-ական պատգամավորների առջև բացակայությունների լիմիտ է դրվել, որը գերազանցելու դեպքում նրանց ինքնաբացարկ է սպառնում: Մեր տեղեկություններով, առանձին զրույց է եղել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ. նրան բացատրվել է, որ պետք է մոռանա երկարատև համերգային շրջագայությունների մասին, ինչն այնքան էլ դուր չի եկել երգչուհի-պատգամավորին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները