«Voyager 1»-ը տիեզերք է տարել նաև հայերի ողջույնը /ՁԱՅՆ/
«Բոլոր անոնց, որ կգտնվին տիեզերգի միգամածությունեն անդին ողջույններ», - սկավառակի վրա հայերեն ձայնագված այս խոսքը 55 լեզուներով այլ ողջույնների հետ «Voyager 1» տիեզերական ապարատի 35 տարի առաջ բարձրացրեց տիեզերք, որի նպատակն է երկրագնդի մասին պատմող հիմնական տվյալները ներկայացնել տիեզերական այլ քաղաքակրթություններին:
Այսօր «The «Daily Mail» պարբերականը գրում է, թե մարդկության կողմից երբևէ ստեղծված այդ ամենախոշոր նախագծերից մեկը հատում է արեգակնային համակարգի վերջին սահմանագիծը և հանդիսանում է երկրագնդից երբևէ ամենահեռու գտնվող ու ամենարագ ընթացքն ունեցող տիեզերական սարքը:
«NASA» ընկերության այս ապարատը 18 մլրդ կմ հեռավորությունը երկրագնդից անցել է 35 տարում, իսկ նրա արագությունը կազմում է 10 կմ/ վայրկյան: «Voyager 1» ապարատը ճառագայթային ալիքների միջոցով մինչ օրս ազդանշաններ է ուղարկում երկրագունդ, որոնք ահռելի հեռավորության պատճառով հասնում են 16 ժամ ուշացումով:
Այն հանգամանքը, որը ապարատը մոտեցել է հելիոսֆերային` արեգակնային համակարգի սահմանագծին, վկայում է այն մասին, որ վերջին ամիսներին սարքի շուրջ մեծացել է միջաստղային քամիների ազդեցությունը, ինչպես նաև տիեզերական ճառագայթման մակարդակի աճ է արձանագրվել, ինչը զգալիորեն բարդացրել է երկրագնդի վրա ապարատի ընթացքին հետևող գիտնականների` ստացված տվյալները վերլուծելը:
«Voyager 1» և «Voyager 2» ապարատները տիեզերք էին արձակվել 1977թ-ին: Նրանց նախնական նպատակն է եղել՝ ուսումնասիրել Յուպիտեր ու Սատուրն մոլորակներ: Այդ ապարատներն առաջինն էին, որոնք փոխանցեցին հիշյալ մոլորակների վերաբերյալ որակյալ նկարներ: Դրանից հետո ապարատների առաքելութունը չավարտվեց, քանի որ որոշում կայացվեց դրանք ուղարկել հելիոսֆերա՝ արեգակնային համակարգի հեռավոր անկյուններն ուսումնասիրելու համար:
«Voyager 2» տիեզերական սարքը առաջին և միակն է, որը երբևէ հասել է Նեպտուն և Ուրան մոլորակներին: Ապարատները համալրված են միջուկային երեք գեներատորներով, որոնք ապահովում են սարքերի անխափան աշխատանքը մինչ 2020 թվականը:
«Voyager» ապարատները տիեզերք են ուղարկվել՝ փաստացի այլմոլորակայիների որոնման նպատակով: Նրանք ողջույնի խոսքեր են տանում տիեզերական այլ քաղաքակրթություններին: Ոսկեզօծ սկավառակների վրա ձայնագրված են երկրագնդի մասին հիմնական տվյալներ՝ ներկայացված ձայների և պատկերների տեսքով:
Մարդկային խոսքը ներկայացված է 55 լեզուներով ձայնագրված կարճ ողջույներով, մայրական շշուկով, երեխայի լացով, բնությունը՝ թռչունների և կենդանիների, անձրևի, քամու, ամպրոպի ձայներով:
«Բոլոր անոնց, որ կգտնվին տիեզերգի միգամածությունեն անդին ողջույններ»: Սա հայկական ողջույն է և միակը` տարածաշրջանի լեզուներից:
Սկավառակների վրա ձայնագրված են նաև համաշխարհային դասականների՝ Բախի, Մոցարտի, Բեթհովենի գլուխգործոցներից հատվածներ, ինչպես նաև Լուի Արմսթրոնգի և Չաք Բերիի ջազային կոմպոզիցիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները