ԼՂՀ վարչապետ. Մենք բոլորս պետք է աշխատենք հանուն Ղարաբաղի Հանրապետության ճանաչման
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Armenian Weekly»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂՀ առջև ծառացած ներքին խնդիրներին, ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի ճանաչման գործընթացին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:
-Որ գործոնները կարող են ազեցություն ունենալ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
-Առաջին հերթին, դա կախված է ժողովրդի կամքից և իհարկե դրա հետ մեկտեղ կան դրան հետապնդող այլ շահեր: Խոշոր տերությունները, խնդրի կարգավորման առումով որոշակի նախաձեռություններ են առաջ քաշում: Սակայն, եթե նրանց առաջարկները բավարար չեն մեզ, մենք դրանք չենք ընդունում: Ադրբեջանական նավթը մեծ դեր է կատարում: Խնդրի կարգավորման առումով մեծ է Ռուսաստանի դերակատարությունը:
Միացյալ Նահանգները, ինչպես վրաց-ադրբեջանական հարաբերություններում այնպես էլ այս հարաբերություններում ևս ունեն իրենց դերակատարումը: Սակայն, ի վերջո, ԼՂ խաղաղ կարգավորման լուծումը կապված է մեր և Ադրբեջանի ժողովուրդներից: Շատ կարևոր է թե մենք ինչ ենք պատկերացնում և որոնք են մեր առաջնահերթությունները:
-Ինչ կասեք ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ:
-Ճանաչում կլինի, սակայն սա ոչ 5, ոչ էլ 10 տարվա լուծման խնդիր է: Դրան հասնելու համար, մենք պետք է ունենանք հզոր տնտեսություն, միասնական ազգ՝ հայկական սփյուռք, Հայաստան և Ղարաբաղ: Մենք բոլորս պետք է աշխատենք հանուն Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, և ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան